Հորդանան գետի Արևմտյան ափին սիոնիստներն անցկացրել են «դրոշի երթը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173446-Հորդանան_գետի_Արևմտյան_ափին_սիոնիստներն_անցկացրել_են_դրոշի_երթը
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ սիոնիստները երթ են անցկացրել Հորդանան գետի արեւմտյան ափին և ռասիստական ​​կարգախոսներ վանկարկել արաբների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 14:44 Asia/Tehran

Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ սիոնիստները երթ են անցկացրել Հորդանան գետի արեւմտյան ափին և ռասիստական ​​կարգախոսներ վանկարկել արաբների դեմ:

Երկուշաբթի օրը, հարյուրավոր սիոնիստ ավանաբնակներ, Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ալ-Խալիլի հարավից երթով շարժվել են դեպի Աբրահամի մզկիթ, վանկարկելով  կարգախոսներ՝ արաբների դեմ:

Քաղաքատիպ ավանների կառուցման դեմ պայքարող ակտիվիստ Արեֆ Ջաբերն ասել է.«Սիոնիստ ավանաբնակները կարգախոսներ են վանկարկել տարածքի բնակիչների, ինչպես նաև վաճառականների դեմ, իսկ խանութպանները ստիպված են եղել փակել իրենց խանութները՝ վախենալով սիոնիստ զինվորականների հարձակումից»:

Ջաբերը հավելել է, որ երթը շարունակվել է դեպի Աբրահամի մզկիթ՝ Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների աջակցությամբ:

Պաղեստինցի ակտիվիստները հայտարարել են, որ Երուսաղեմում բռնազավթիչ ուժերը ձերբակալել են մի շարք լրագրողների և նրանց վտարել Աբրահամ մարգարեի մզկիթի բակից և խոչընդոտել նրանց աշխատանքին:

Հարյուրավոր սիոնիստ ավանաբնակներ, կիրակի օրը, զավթիչ ուժերի աջակցությամբ, մտել են Ալ-Աղսա մզկիթ և սադրիչ գործողություններով չեն պահպանել մուսուլմանների առաջին ղիբլայի սրբությունը։