Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում 17 գյուղ են տարհանել
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի նոր ռազմական գործողության ընթացքում, որը սկսվել է PKK-ի տարրերին հետապնդելու պատրվակով, տեղահանել են Դոհուկ նահանգի 17 գյուղերի բնակիչները։
Չորեքշաբթի օրը Դուհոկ նահանգի Ալ-Էմադիյա քաղաքի տեղական պաշտոնյան հայտնել է, որ շրջանի տասնյակ գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ վախենալով թուրքական բանակի օդային ու ցամաքային հարձակումներից:
Նա նշել է, որ բացի մարդկանց տեղահանումից, թուրքական ռազմական գործողությունների հետևանքով հրդեհներ են բռնկվել լ Ալ-Էմադիյա շրջանի հարյուրավոր հեկտարների ահսնող դաշտերում, ինչպես նաև վնասվել են տարբեր ենթակառուցվածքներ և անջատվել է 17 գոյւղերի էլեկտրաէներգիան:
Հաղորդագրության համաձայն՝ թուրքական զինուժի գործողության պատճառով Դուհոկ նահանգի Ալ-Էմադիյա քաղաքի մոտ 800 գյուղական ընտանիքներ լքել են իրենց գյուղերը և ապաստանել Կանի Մասի քաղաքում։ Տեղահանվածների մեծ մասը ֆերմերներ են, որոնց ցորենի բերքահավաքի ժամանակն է: