Նաֆթալի Բենեթը դիմել է ավանաբնակներին. Իսրայելը կործանման եզրին է
Անդրադառնալով օկուպացված Պաղեստինում տիրող քաոսին՝ Իսրայելի վարչապետը խոստովանել է, որ Իսրայելը կործանման եզրին է։
Դիմելով ավանաբնակներին, Նավթալի Բենեթն ասել է. «Իսրայելը կանգնած է իրական փորձության առջև, մոտ է փլուզման և կանգնած է պատմական երկընտրանքի առջև»:
Նա հավելել է. «Մենք մոտենում ենք Իսրայելի ութերորդ տասնամյակին ու գտնվում ենք ռեժիմի փլուզման երրորդ շրջանում: Մենք բոլորս կանգնած ենք իրական փորձության առջև»:
Նա անդրադարձել է նաև ռեժիմի ներսում տիրող քաոսին, կրկնվող ընտրություններին, վերջին տարիներին օկուպացված տարածքներում կաբինետի անգործությանը, և նշել, որ ռեժիմը կանգնած է անկման եզրին:
Հաարեց թերթի իսրայելցի վերլուծաբան Արի Շավիթն «Իսրայելը մահանում է» խորագրով հոդվածում գրել է. «Իսրայելում այլևս ապրելու տեղ չկա, և մենք պետք է հեռանանք այստեղից»։