Համատարած հրդեհ՝ օկուպացված տարածքների հյուսիսային հատվածում
Հունիս 08, 2022 13:58 Asia/Tehran
Երեքշաբթի երեկոյան հրդեհվել է օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող փայտի գործարանը և իսրայելական բանակին պատկանող ճաշարանը։
Ղոդս Ալ-Ախբարիե կայքի փոխանցմամբ՝ օկուպացված տարածքների հյուսիսային հատվածում տեղի ունեցած համատարած հրդեհի հետևանքով, ծուխը երկինք է բարձրացել և Սիոնիստական ռեժիմի փրկարարական ուժերը տարհանել են գործարանի շրջակայքի տների մեծ մասը:
Սիոնիստական աղբյուրները, որոնք սովորաբար ցենզուրայի են ենթարկում նման լուրերը, դեռ չեն նշել հրդեհի պատճառը։