Սիոնիստ պաշտոնյա. Իսրայելը պայքարում է մահվան դեմ
Հունիս 08, 2022 14:27 Asia/Tehran
Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ ռեժիմը պայքարում է մահվան դեմ։
Չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի 7-րդ ալիքը հաղորդել է, որ սիոնիստ նախկին նախարար և «Լիքուդ» կուսակցության անդամ Դենի Դենոնն ասել է.«Վարչապետ Նաֆթալի Բենեթի կառավարությունը, վերջին քաղաքական զարգացումների արդյունքում թույլ և անկարող է»:
Դենոնը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կաբինետը, բոլոր խնդիրների նկատմամբ վարչապետի թույլ դիրքորոշման հետևանքով՝ գտնվում է լուծարման և ոչնչացման եզրին։
Իսրայելի նախկին նախարարն ասել է, որ շուտով կսկսվեն նոր կաբինետի ձևավորման աշխատանքները և կոչ է արել Նաֆթալի Բենեթին հեռանալ վարչապետի պաշտոնից։