Սիրիայի բանակը Ռուսաստանի համագործակցությամբ ծովային և ցամաքային զորավարժություններ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178304-Սիրիայի_բանակը_Ռուսաստանի_համագործակցությամբ_ծովային_և_ցամաքային_զորավարժություններ_է_անցկացրել
Սիրիայի բանակի ռազմացամաքային և ռազմածովային ստորաբաժանումները՝ այս երկրի ռազմաօդային ուժերի աջակցությամբ և Ռուսաստանի բանակի համագործակցությամբ ծովային և ցամաքային զորավարժություններ են անցկացրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2022 09:02 Asia/Tehran
  • Սիրիայի  բանակը Ռուսաստանի համագործակցությամբ ծովային և ցամաքային զորավարժություններ է անցկացրել

Սիրիայի բանակի ռազմացամաքային և ռազմածովային ստորաբաժանումները՝ այս երկրի ռազմաօդային ուժերի աջակցությամբ և Ռուսաստանի բանակի համագործակցությամբ ծովային և ցամաքային զորավարժություններ են անցկացրել։

Կիրակի օրը, համաձայն Սիրիայի պետական ​​լրատվական գործակալության (SANA) հաղորդման,  զորավարժություններն անցկացվել են սիրիական բանակի միացյալ շտաբի պետ գեներալ Աբդուլ Քարիմ Էբրահիմի և Սիրիայում ռուսական ուժերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Չայկոյի և երկու երկրների բանակների մի շարք բարձրաստիճան սպաների մասնակցությամբ։

Այս մարտավարական զորավարժությունների ընթացքում ցամաքային, ծովային և օդային ստորաբաժանումները մարտական ​​փամփուշտներով մոդելավորել են իրական մարտական ​​պայմաններ:

Հունիսին հարյուրավոր սիրիացի և ռուս դեսանտայիններ մասնակցել են Սիրիայում անցկացված համատեղ զորավարժություններին։

Ռուսաստանը,որ Սիրիայի կառավարության պաշտոնական խնդրանքով, այդ երկրում ռազմական ներկայություն ունի 2015 թվականի կեսերից՝ օգտագործելով իր օդային ուժերը ռմբակոծում է  ահաբեկիչների դիրքերը և աջակցում Սիրիայի բանակի ցամաքային գործողություններին ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio