Մեկնաբանություն-Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականություն կա
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի շրջափակման սկզբից ,Եվրամիությունը և ԱՄՆ-ը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել՝ երաշխավորել այս միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։Այնուամենայնիվ ,այս կոչերը չեն ուղեկցվել Ադրբեջանի վրա իրական ճնշումներով, և կարծես թե առանձնապես ազդեցություն չեն ունեցել Բաքվի կայացրած որոշումների վրա։
Տարածաշրջանի պատմական արբիտր`Ռուսաստանը, որը Ուկրաինայում զբաղված է իր պատերազմով ,ապացուցել է , որ կամ չի ցանկանում, կամ ի վիճակի չէ վերջ դնել ներկայիս ճգնաժամին։Ադրբեջանցի ակտիվիստները, ովքեր իրենց ներկայացնում են որպես բնապահպաններ, գրեթե մեկ ամիս է ինչ փակել են Լաչինի միջանցքը,որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է:
Նրանք պահանջում են դադարեցնել ապօրինի հանքարդյունաբերությունը Ադրբեջանի տարածքում և միջանցքով զենքի (հատկապես ականների) տեղափոխումը։Պատերազմի վերսկսման հավանականությունը պատճառ է դարձել որ Ստեփանակերտի«տարածաշրջանի փաստացի մայրաքաղաք»-ի պաշտոնատարները հրավիրեն միջազգային փորձագետներին՝ ստուգելու հանքերը, որոնք, նրանց կարծիքով, «գործում են լավագույն չափանիշներով», և հերքել են Բաքվի հավակնությունները , թե ՝ճանապարհն օգտագործվում է զենք տեղափոխելու համար:Դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի շրջափակման սկզբից Եվրամիությունը և ԱՄՆ-ը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել, երաշխավորել՝ այս միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը: Այնուամենայնիվ այս դիմումները չեն ուղեկցվել Ադրբեջանի վրա իրական ճնշումներով, և կարծես թե առանձնապես ազդեցություն չեն ունեցել Բաքվի կայացրած որոշումների վրա:
Միաժամանակ Թուրքիան,որպես Ադրբեջանի ամենահավատարիմ աջակիցն ու զենք մատակարարողը, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր հռչակվել է,որպես համաշխարհային ուժային միջնորդ:Թեև Անկարան հրաժարվում է Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները իրականացնել և անցյալ տարվանից (ՄԱԿ-ի կողքին) առաջատար դեր է խաղում Կիևի և Մոսկվայի միջև հացահատիկի արտահանման համաձայնագիրը իրականացնելու գործում ,սակայն Անկարան հատուկ առումներով իրեն պարտադրել է Կրեմլին: Ըստ երևույթին, Ադրբեջանը օգտագործում է իր նոր դաշնակցի լծակները, ինչպես նաև Եվրոպա գազ մատակարարելու իր կարևորությունը՝ առաջ մղելու իր շահերը Հարավային Կովկասում:
Հայկական սփյուռքը և Մարդու իրավանց ոչ պետական միջազգային որոշ կազմակերպություններ ,ինչպես Ցեղասպանության դիտարկման կազմակերպությունը և Լեմկինի ինստիտուտը ,ցեղասպանությունը կանխելու նպատակով ,մի նամակ ստորագրելով զգուշացրել են՝ Բաքվի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների լուրջ հնարավորության կապակցությամբ: Իրականում տարածաշրջանի հայությունը մտահոգված է իր գոյատևման համար:
Անցյալ ամիս ,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ,ԱՄՆ-ն և իր դաշնակիցները խիստ դիրքորոշում ընդունելով , պահանջեցին բացել միջանցքը և դադարեցնել շրջափակումը: Թեև խորհրդի հայտարարությունը պետք է հրապարակվեր հանդիպումից հետո, սակայն այն երբեք չիրականացավ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտության ձախողումից հետո: Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, հաշվի առնելով Ամերիկայում և Ֆրանսիայում հայկական խոշոր և քաղաքականապես ազդեցիկ համայնքների առկայությունը, նրանց համար առնվազն քաղաքական լուրջ խնդիր կստեղծի։
Բաքվի և Անկարայի առանցքային շահերից է Զանգեզուր կոչվող միջանցքի ստեղծումը, որը Ադրբեջանի Նախիջևանի շրջանը (Թուրքիային սահմանակից) կապում է Ադրբեջանի հիմնական երկրին ,որի հետևանքով երկու երկրների միջև ուղղակի կապ է հաստատվում: Մի սցենար ,որին խիստ դեմ են Իրանն ու Հայաստանը: