Սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկիչների շտաբը, սպանվել է 15 ահաբեկիչ
(last modified Mon, 03 Apr 2023 14:36:35 GMT )
Ապրիլ 03, 2023 18:06 Asia/Tehran
  • Սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկիչների շտաբը, սպանվել է 15 ահաբեկիչ

Երկուշաբթի «Ալ-Վաթան» թերթի հաղորդման համաձայն՝ սիրիական բանակը Իդլիբի հարավում գտնվող «Ջաբալ ալ Զավիա» շրջանում՝ թիրախավորելով «Ալ Նուսրա» ահաբեկչական ճակատի շտաբը կարողացել է սպանել 15 ահաբեկիչների։

Իդլիբի հարավում գտնվող աղբյուրը հայտնել է. «Աբու Խալեդ ալ-Մաղրաբին, որը հայտնի է որպես Աբդուլ Ալ-Նաասան,  ով եղել է ոչ սիրիացի ահաբեկիչների թվում, սպանվել է այդ հարձակումների ժամանակ»:

Հաղորդման համաձայն, այս գործողության ընթացքում սիրիական բանակը կարողացել է ոչնչացնել Ալ-Նուսրայի ահաբեկիչների երեք հենակետ և նրանց ռազմական տեխնիկան։

Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ահաբեկչական գործողությունների շարունակությունն իրականացվում է այն ժամանակ, երբ ամերիկյան օկուպացիոն ուժերը Իրաքի հյուսիսային «Ալ-Վալիդ» անօրինական անցակետով միաժամանակ տասնյակ ռազմական մեքենաներ են մտցրել Սիրիայում իրենց բազաներ։

Իդլիբի դեէսկալացիայի գոտին, որը ներառում է Իդլիբ նահանգը և Հալեպի, Համայի և Լաթաքիայի նահանգների մի մասը, համարվում է «Թահրիր ալ-Շամ» զինված ահաբեկչական խմբավորման վերջին ապաստանը, իսկ Ջաբհա աم-Նոսրայի տարրերը հանդիսանում են այս խմբի ողնաշարը: