Սեյսմոլոգը հեռացել է Ստամբուլից՝ կանխատեսելով հզոր երկրաշարժ Թուրքիայում
(last modified Wed, 09 Aug 2023 14:49:33 GMT )
Օգոստոս 09, 2023 18:19 Asia/Tehran
  • Սեյսմոլոգը հեռացել է Ստամբուլից՝ կանխատեսելով հզոր երկրաշարժ Թուրքիայում

Հայտնի թուրք սեյսմոլոգ Ջելալ Շենգյորը որոշել է երկրաշարժի սպառնալիքի պատճառով տեղափոխվել Ստամբուլից․ գործընկերները քննադատել են նրա պահվածքը։

60-70 հազար շենքեր, եթե անգամ չփլվեն, սաստիկ կվնասվեն, փրկարարական աշխատանքների պատճառով անհնար կլինի դուրս գալ փողոց, քաղաքի կարևորագույն երթուղիները կդառնան անանցանելի, իսկ ովքեր ողջ կմնան ստեղծված քաոսի պայմաններում, կարող են մի քանի օրով կամ շաբաթով արգելափակվել քաղաքում »,- «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ հարցազրույցում ասել է գիտնականը։

Նա մտավախություն ունի, որ քաղաքում ենթակառուցվածքները կքանդվեն, փրկարարների պակաս կզգացվի, իրավիճակը կարող է հասնել սովի ու թալանի։

Շենգյորին քննադատել է նրա վաղեմի մրցակից, սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ «Ես ինքս չեմ մտածում որևէ տեղ տեղափոխելու մասին, և չեմ կարծում, որ դա ճիշտ է, ինչպե՞ս կարող եմ շարունակել ապրել, եթե ինձ փրկեմ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնան մեռնելու համար», — ասել է գիտնականը Medyatava պորտալին: Միաժամանակ նա նշել է նման աղետին արձագանքելու համար ծրագրեր մշակելու կարևորությունը։

Քանդիլի աստղադիտարանի ղեկավար Հալուք Օզեներն իր հերթին նշել է, որ կարևոր է երկրաշարժին նախապատրաստվելը։ «Նույնիսկ Կոնիայում, որտեղ սեյսմիկ խզվածքներ չկան, օրերս երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ դա ոչ ոք չէր կանխատեսել»,- ասել է նա DHA լրատվական գործակալությանը։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (հայկական`Մարաշ, խմբգր.) նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում և հարակից պետություններում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Թուրքիայում զոհվել է ավելի քան 55 հազար մարդ։