Սեպտեմբեր 05, 2023 11:56 Asia/Tehran
  • Սիրիան հրետանային և հրթիռային հարձակում է իրականացրել Իդլիբի հարավում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ

Սիրիայի բանակն երկուշաբթի օրը հրետանային և հրթիռային հարձակումներով թիրախավորել է Իդլիբի հարավում «Անսար ալ-Թաուհիդ» անունով հայտնի ահաբեկչական խմբավորման դիրքերը։

Երեքշաբթի օրը «Ալ-Ախբարիյա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը, շարունակելով պայքարը Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների դեմ, հրթիռային և հրետանային հարձակումն իրականացնելով ոչնչացրել է «Անսար-ալ-Թաուհիդ» կոչվող խմբավորման ահաբեկիչների հենակետերն ու հավաքատեղերը Իդլիբի հարավում գտնվող «Ֆուտեյրա»-ն և «Ալ-Բարահ»շրջանների մոտակայքում:

Շաբաթ օրը սիրիական բանակը հրթիռակոծել է ահաբեկիչների դիրքերը Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում, իսկ ահաբեկիչների հենակետերը Հալեպ քաղաքի արևմտյան արվարձանում գտնվող Քաֆարամա և Քաֆր Թաալ գյուղերում հայտնվել են բանակի հրետանային ստորաբաժանումների թիրախում։ 

Այս հարձակումներում սիրիական բանակի հրետանային կրակի թիրախում են հայտնվել նաև Իդլիբ քաղաքի արվարձաններում Ալ Զավիա բարձունքներում գտնվող Կանսաֆրա և Ալ-Ֆաթիրահ գյուղերում ահաբեկիչների դիրքերը։

Սիրիական լրատվամիջոցները գրել են, որ այդ ահաբեկիչներին, հատկապես Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը հարող խմբերին աջակցում է Թուրքիան։

Չնայած Դամասկոսի բազմիցս ներկայացրած բողոքներին, թուրքական և ամերիկյան ուժերը կեղծ պատրվակով շարունակում են գրավել Սիրիայի տարածքի մի մասը այդ երկրիհյուսիսում, հյուսիս-արևմուտքում և արևելքում, ինչպես նաև փորձում են ահաբեկչական խմբավորումների տեղակայելով, Սիրիայի ողջ տարածքում կանխել խաղաղության վերադարձը և վտանգել այդ երկրի ազգային ինքնիշխանությունը։

Սիրիան իր տարածքում Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը համարում է օկուպացիա և պնդում, որ ԱՄՆ-ը Սիրիայի արևելքում գողանում է երկրի նավթի պաշարներն ու բերքը, հատկապես՝ ցորենը:

Պիտակ