Եմենի բանակը զորավարժություններ է անցկացրել
Անցկացվել են «Հանուն ավետյաց ճակատամարտի և սրբազան ջիհադի» խորագրով Եմենի բանակի զորավարժությունները։
Եմենի բանակի զորավարժություններն անցկացվել են այն դեպքում, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը տեղական ժամանակով ուրբաթ առավոտյան 100 կառավարվող հրթիռ արձակելով հարվածել է Եմենի ազգային բանակի 16 շտաբի ավելի քան 60 թիրախի։
ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումները արժանացան տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի, Չինաստանի և Իրաքի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների արձագանքներին և բողոքներին, և ԱՄՆ-ի կոնգրեսի որոշ անդամներ բողոքելով առանց Սպիտակ տան թույլտվության Եմենի դեմ իրականացված հարձակման դեմ, զգուշացրել են այդ գործողության հետևանքների կապակցությամբ։
Ի պատասխան այս երկրի դեմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդային ագրեսիայի՝ Եմենի ազգային բանակը Կարմիր ծովում հարձակման է ենթարկել ԱՄՆ-ին պատկանող թիրախը։
Այս զարգացումներից հետո Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը մտահոգություն հայտնելով Եմենում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, բոլոր կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել, դիվանագիտությունը գերադասել ռազմական տարբերակներից, և առաջնահերթություն տալ լարվածության նվազեցմանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս չի դատապարտել Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական հարձակումը և միայն տարածաշրջանում ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ լարվածության սրումից։
Անցած շաբաթների ընթացքում Եմենի բանակը, ի աջակցություն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դիմադրության,Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում թիրախավորել է մի քանի սիոնիստական նավեր կամ ընդհանրապես այն նավերը, որոնք մեկնում էին դեպի գրավյալ տարածքներ և խոստացել է շարունակել հարձակումները այդ նավերի վրա, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա։