Գազայի բնակելի թաղամասերը սիոնիստների հրթիռային հարձակումների թիրախում
Սիոնիստական ռեժիմի կործանիչներն ու հրետանին թիրախավորել են Գազայի հատվածի բնակելի թաղամասերը։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բռնազավթիչ Սիոնիստական ռեժիմի հրետանին թիրախավորել է Գազայի հատվածի կենտրոնը՝ Էլ Բրիջ ճամբարից հյուսիս։
Իսրայելական կործանիչները ռմբակոծել են նաեւ Ռաֆահի երեք շրջանները։
Ամենաինտենսիվ հրթիռային հարձակումները գրանցվել են Գազայի հատվածի կենտրոն Ալ-Նուսիրաթ ճամբարից հյուսիս գտնվող ալ-Մաղրաֆա շրջանում, որի արդյունքում մի քանի բնակելի շենքեր հողին են հավասարվել:
Մեկ այլ նորություն այն է, որ սիոնիստական օկուպացիոն ուժերը ձերբակալել են պաղեստինցի նահատակի հորը Հորդանան գետի Ջենին քաղաքում պաղեստինցիների տների վրա հարձակման ժամանակ:
Հորդանան գետի արեւմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքում շաբաթ գիշեր եւ այսօր առավոտյան բախումները շարունակվել են, եւ սիոնիստական ուժերը այս տարածքում ձերբակալել են մի շարք պաղեստինցիների:
Պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը նաեւ հայտարարեց, որ սիոնիստ զինվորականները խոչընդոտել են կազմակերպության թիմերին օգնություն ցուցաբերել այս երկու պաղեստինցի երիտասարդներին։