Թուրքիան ցանկանում է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220282-Թուրքիան_ցանկանում_է_կարգավորել_Սիրիայի_հետ_հարաբերությունները
Թուրքիայի նախագահը կրկին ցանկություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2024 12:44 Asia/Tehran
  • Թուրքիան ցանկանում է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները

Թուրքիայի նախագահը կրկին ցանկություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։
Անդրադառնալով Անկարա-Դամասկոս հարաբերությունների վերականգնման հարցում Ռուսաստանի և Իրաքի միջնորդությանը, Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն ու Իրաքի վարչապետը նախատեսում են նաև հանդիպել և խոսել Սիրիայի նախագահի հետ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների շուրջ։
Թուրքիայի նախագահը ուրբաթ (հուլիսի 5-ին) խոսել է Դամասկոսի հետ հարաբերությունները վերականգնելու Անկարայի ցանկության մասին և ընդգծել, որ Անկարան բարեկամության ձեռք է մեկնել Սիրիային։
Թուրքիան երկար ժամանակ խախտում է Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության ահաբեկչական ցուցակում հայտնված ՔԲԿ-ի (PKK) խմբավորման տարրերին դիմակայելու պատրվակով։ 
Ընդգծելով, որ օկուպացիայի շարունակությունը չի կարող հանգեցնել Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, Սիրիայի կառավարությունը երկրի հյուսիսային շրջաններից թուրքական զորքերի դուրսբերումը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ է համարել։