Եմենի Անսարալլահն արձագանքել է Հոդեյդա նավահանգստի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220730-Եմենի_Անսարալլահն_արձագանքել_է_Հոդեյդա_նավահանգստի_վրա_Սիոնիստական_ռեժիմի_հարձակմանը
Արձագանքելով Հոդեյդա նավահանգստի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը, Եմենի Անսարալլահի ավագ անդամը հայտարարել է, որ խմբավորման պատասխանը վճռական է լինելու։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հուլիս 21, 2024 06:09 Asia/Tehran
  • Եմենի Անսարալլահն արձագանքել է Հոդեյդա նավահանգստի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը

Արձագանքելով Հոդեյդա նավահանգստի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը, Եմենի Անսարալլահի ավագ անդամը հայտարարել է, որ խմբավորման պատասխանը վճռական է լինելու։

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝  Նասրեդին Ամերին ասել է․ «Գազայի վերաբերյալ Եմենի դիրքորոշումն անփոփոխ է և պաղեստինցիներին աջակցության գործողությունները չեն դադարելու»։ 

Իսրայելական կործանիչները շաբաթ օրը ռմբակոծել են Եմենի Հոդեյդա նավահանգիստը։ Հարձակումից հետո քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ 

«Ալ Մայադինի» փոխանցմամբ՝ հարձակումներն իրականացվել են Սիոնիստական ռեժիմի կողմից՝ ի պատասխան Թել Ավիվի վրա Եմենի զինված ուժերի ԱԹՍ-ներով իրականացրած  հարձակման։

Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։