Լիբանանի վրա Իսրայելի հարձակման զոհերի թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223158-Լիբանանի_վրա_Իսրայելի_հարձակման_զոհերի_թիվն_աճել_է
Լիբանանում Իսրայելի իրականացրած ահաբեկչական գործողության արդյուքնում փեյջերների պայթյունների զոհերի թիվն աճել է։ Լիբանանի ԱՆ տվյալներով՝ կա 11 զոհ և 4 հազար վիրավոր, որոնցից 400-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 05:44 Asia/Tehran
  • Լիբանանի վրա Իսրայելի հարձակման զոհերի թիվն աճել է

Լիբանանում Իսրայելի իրականացրած ահաբեկչական գործողության արդյուքնում փեյջերների պայթյունների զոհերի թիվն աճել է։ Լիբանանի ԱՆ տվյալներով՝ կա 11 զոհ և 4 հազար վիրավոր, որոնցից 400-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին իր լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Բուհաբիբի հետ հեռախոսազրույցում ցավակցություն հայտնելով Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհերի ու վիրավորների ընտանիքներին, նշել է, որ Թեհրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած տեսակի օգնություն՝ վիրավորներին բուժելու կամ նրանց տեղափոխելու հարցում։ 

Նշելով, որ հարձակման հետևանքով վիրավորվել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, Արաղչին շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով ձեռնարկված միջոցառումների համար։ 

 Շնորհակալություն հայտնելով ցավակցության և օգնելու պատրաստակամության համար, Լիբանանի ԱԳ նախարարը նբշել է, որ կառավարությունը հետևողական է լինելու ահաբեկչությունը կազմոկերպողներին բացահայտելու հարցում։ 

Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ «Հեզբոլլահի» անդամների մոտ եղած փեյջերներն ունեցել են լիթիումե մարտկոցներ, որոնք պայթել են Իսրայելի հարձակման ժամանակ։