Պայթյունների նոր շարք Լիբանանում. 9 զոհ, ավելի քան 300 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223204-Պայթյունների_նոր_շարք_Լիբանանում._9_զոհ_ավելի_քան_300_վիրավոր
Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի, տուժել է ավելի քան 300 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 17:07 Asia/Tehran

Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի, տուժել է ավելի քան 300 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ լիբանանյան Կարմիր Խաչի ավելի քան 30 շտապօգնության մեքենաներ օգնություն են ցուցաբերում և տարհանում պայթյունների հետևանքով տուժածներին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։

Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։

Այսօր հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: