Շարունակվում են Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223280-Շարունակվում_են_Գազայի_հատվածում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները
Սահաբ- Ուրբաթ օրը Գազայի կենտրոնի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ ութ պաղեստինցի է զոհվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2024 14:32 Asia/Tehran
  • Շարունակվում են Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները

Սահաբ- Ուրբաթ օրը Գազայի կենտրոնի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ ութ պաղեստինցի է զոհվել։

Ինչպես հաղորդում է Al-Mayadeen ցանցը, ուրբաթ օրը Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Նուսիրաթ ճամբարի արևմուտքում «Թափե Ալ-Նավիրի» տարածքում գտնվող բնակելի տունը։

Այս հարձակման հետեւանքով մինչ այժմ մի քանի պաղեստինցիներ զոհվել են, որոնցից ութի մարմիններ հանվել են փլատակների տակից։

Ըստ այս հաղորդման՝ Սիոնիստական ​​ռեժիմի այս ագրեսիայի հետևանքով նահատակներին ու վիրավորներին փլատակների տակից հանելու ջանքերը շարունակվում են։

Այսօր վաղ առավոտյան Սիոնիստական ​​ռեժիմը ռմբակոծել է Գազա քաղաքի արեւելքում «Ալ-Դարջ» թաղամասում գտնվող բնակելի տունը։

Այս հարձակման հետևանքով էլ վեց պաղեստինցի է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել։

Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից հայտարարված վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 41 հազար պաղեստինցի քաղաքացի և վիրավորվել ավելի քան 95 հազարը։

Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հանցավոր պատերազմի սկզբից անցել է արդեն տասներկու ամիս, մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի ու Եգիպտոսի միջնորդությամբ և ԱՄՆ-ի ներկայությամբ սկսել են անուղղակի ու վայրիվերումներով լի բանակցություններ՝ համաձայնության հասնելու համար, սակայն մինչ այժմ Թել Ավիվի սաբոտաժի պատճառով որևէ արդյունք չի գրանցվել։