Միջազգային արձագանքներ Բեյրութում Իսրայելի ոճրագործությանը 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223586-Միջազգային_արձագանքներ_Բեյրութում_Իսրայելի_ոճրագործությանը
Բեյրութում Իսրայելի ահաբեկչությունների ֆոնին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը ցավ է հայտնել, որ ոչ մի ուժ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, չի կարողանում կասեցնել ռեժիմի հանցագործությունները։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2024 05:49 Asia/Tehran
  • Միջազգային արձագանքներ Բեյրութում Իսրայելի ոճրագործությանը 

Բեյրութում Իսրայելի ահաբեկչությունների ֆոնին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը ցավ է հայտնել, որ ոչ մի ուժ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, չի կարողանում կասեցնել ռեժիմի հանցագործությունները։ 

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Ջոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Նեթանյահուն կարծես ցանկանում է շարունակել Գազայում և Լիբանանում պատերազմը։ 
Նա ասել է․ «Հրադադար հաստատելու համար դիվանագիտական ճնշումն անարդյունք է, և կարծես ոչ ոք չի կարող կանգնեցնել Նեթանյահուին, ոչ Գազայում, ոչ Արևմտյան ափին»:
Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, Բորելը ողջունել է Լիբանանում 21-օրյա հրադադար հաստատելու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունը, նշելով, որ ռեժիմն անտեսում է այն, շարունակելով հարձակումները Լիբանանի վրա:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ սեյեդ Աբբաս Արաղչին, Սերգեյ Լավրովը և  Հաքան Ֆիդանը, Նյու Յորքում կայացած հանդիպմանը, դատապարտել են Սիոնիստական ռեժիմի գործողությունները։ 
Բեյրութի վրա Իսրայելի հարձակումից հետո Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթիի հետ և ընդգծել, որ այս երկրում պատերազմ չպետք է լինի։ Ժոլին շաբաթ առավոտյան X-ում գրել է. «Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն, և մեզ անհրաժեշտ է անհապաղ զինադադար Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև»։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթին, արձագանքելով հարձակմանն ասել է․ «Այս հարձակումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսրայելական թշնամին ուշադրություն չի դարձնում պատերազմը դադարեցնելու միջազգային ջանքերին և խնդրանքներին»։
Միղաթին միջազգային հանրությանը խնդրել է կատարել իր պատասխանատվությունը՝ Սիոնիստական ռեժիմին զսպելու և Լիբանանի դեմ սանձազերծած պատերազմն ու զանգվածային սպանությունները դադարեցնելու հարցում:
Երկուշաբթի օրվանից Սիոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավային շրջանների վրա։ 
Ուրբաթ օրը ռեժիմը ռմբակոծել է Բեյրութի արվարձաններում գտնվող մի քանի բնակելի թաղամասեր։
Լիբանանի ԱՆ տվյալներով՝ հարձակումների արդյունքում կա ավելի քան 700 զոհ, և ավելի քան 2 հազար 600 վիրավոր։