Սարսափելի պայթյուններ ամերիկյան բազայում. Արևմտյան Ասիայում դարի մեծ ճակատամարտի վերջին զարգացումները
-
Բեն Գուրիոնի օդանավակայան
Pars Today - Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ Բենյամին Նեթանյահուի ժամանման ժամանակ հրթիռակոծել են Բեն Գուրիոնի օդանավակայանը։
Սիրիայի արևելքում ամերիկյան բազայի վրա խոշոր հարձակումը, Լիբանանի հարավում և Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիան, Բեն Գուրիոն օդանավակայանի թիրախավորման բացահայտումը և Իլաթ նավահանգստի վրա իրաքյան անօդաչու թռչող սարքերի հարձակումը, համարվում են վերջին 24 ժամվա ընթացքում Արևմտյան Ասիայում դարի մեծ ճակատամարտի վերջին զարգացումները, որոնք կարող եք կարդալ Pars Today-ի այս հոդվածում.
Հեզբոլլահի հրթիռների չորրորդ ալիքն ուղղորդվել է դեպի գրավյալ տարածքներ
Ալ Ջազիրա-ի փոխանցմամբ՝ Լիբանանի «Հեզբոլլահ»-ը ռմբակոծել է գրավյալ տարածքների հյուսիսում գտնվող Ալ-Ջալիլ շրջանը։ Մոտ 100 հրթիռ, մեկ բալիստիկ հրթիռ և «Ֆադի 3» հրթիռների արձակումը Հեզբոլլահի վերջին գործողություններից էր Սիոնիստական ռեժիմի դեմ։ Լրատվական աղբյուրները հայտնել են նաև օկուպացված տարածքների հարավում գտնվող «Իլաթ» նավահանգստում մի քանի պայթյունների մասին։
Սիոնիստների հարձակումը Լիբանանի հարավում գտնվող մի փրկարարական կենտրոնի վրա
Սիոնիստական ռեժիմի կործանիչները, այսօր կիրակի, լուսաբացից մինչև առավոտ մի քանի անգամ ռմբակոծել են Լիբանանի տարբեր շրջանները մինչև Սիրիայի սահմաններ: Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտարարել է. «Սիոնիստ կործանիչները ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող «Թեյր դեբա» քաղաքում գտնվող փրկարարական կենտրոնը, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ ևս մի քանիսը վիրավորվել են։
Սիոնիստական ռեժիմի մարտիկների հարձակումը Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա ճամբարի վրա
«Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական կործանիչները նաև ռմբակոծել են պաղեստինցիների տները Գազայի հյուսիսում՝ Ջաբալիա ճամբարի Ալ-Էլմի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 5 պաղեստինցի, մի քանիսը վիրավորվել են։ Սիոնիստական ռեժիմը գրոհել է նաեւ Գազայի «Ալ-Շոաբիյե» տարածքը, ինչի հետեւանքով երեք պաղեստինցի քաղաքացիներ են նահատակվել։
Իրաքի դիմադրության անօդաչու թռչող սարքերի հարձակումը Իլաթ նավահանգստի վրա
Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարություն է տարածել, որում գրված է. «Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի շարունակական հանցագործությունների՝ խաղաղ բնակիչների սպանության և ի պաշտպանություն Գազայի ու Լիբանանի ժողովրդի, մեկ կարևոր և կենսական կենտրոն թիրախ է դարձել մի քանի մահապարտ անօդաչու թռչող սարքերով՝ Ում ալ-Ռաշրաշ (Իլաթ) նավահանգստում: Այս հայտարարության մեջ Իրաքի իսլամական դիմադրությունն ընդգծել է հակառակորդի դիրքերը շարունակաբար ջախջախելու կարեվորությունը։
Մահապարտ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սիրիայի արևելքում գտնվող ԱՄՆ օկուպացիոն բազայի վրա
Al-Jazeera լրատվական ալիքը հայտարարել է Դեյր Զորի արևելքում գտնվող «Կունիկո» գազային հանքավայրում ամերիկյան օկուպացիայի բազայում մահապարտ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո պայթյունի մասին և հայտարարել է որ Ամերիկյան լրատվական աղբյուրները զոհերի մասին դեռ չեն հաղորդել։
Սիրիայի և Իրաքի սահմանային գոտու վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով նահատակվել է 18 հոգի
«Ալ Ջազիրա» ցանցը հայտարարեց, որ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիան Սիրիա-Իրաք սահմանի մոտ՝ Ալ-Բուքամալ շրջանում, թիրախավորել է իրաքյան նահատակների գումարտակին պատկանող շտաբը, և այս հարձակման հետևանքով նահատակվել է 18 մարդ։
Յահյա Սաարի. Երբ Նեթանյահուն ժամանեց՝ մենք թիրախավորել ենք Բեն Գուրիոնի օդանավակայանը
Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի դիմադրությունը հարձակվել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս հայտարարության մեջ ասվում է. «Երբ ժամանեց հանցագործ Բենիամին Նեթանյահուն՝ բալիստիկ «Պաղեստին 2» հրթիռով թիրախավորեցինք Յաֆֆա օդանավակայանը, որը իսրայելցիներն անվանում են «Բեն Գուրիոն»։ Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է, որ մեր գործողությունը կդադարեցվի միայն Գազայի և Լիբանանի դեմ ագրեսիայի դադարեցումից հետո։ Իսրայելցիները որևէ տեղեկություն չեն հրապարակել այս հարձակումից հետո այս օդանավակայանի իրավիճակի մասին»։