Լիբանանի ՀՅԴ կուսակցությունը հայտարարություն է տարածել սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ
Լիբանանի ՀՅԴ կուսակցությունը մի հայտարարութամբ ցավակցություն է հայտնել սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ։
Հայտարարության մեջ ասված է․ Ցավակցում ենք «Հեզբոլլահի» իսլամական դիմադրության եղբայրներին, ղեկավարությանը, կուսակցության անդամներին և կողմնակիցներին՝ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ։
Դիմադրության վարպետը գնաց միանալու իր նահատակ ընկերներին և իր անվամբ Դիմադրությանը նոր իմաստ տվեց։
Երեսուն տարի շարունակ, աջակցելով հայրենիքի ազատությանը, նա ամբողջ աշխարհին մի ժողովրդի իրավունքների համար պայքարի դաս տվեց և բացահայտեց թշնամու հանցագործությունները, որը խախտել է բոլոր միջազգային օրենքներն ու մարդու իրավունքների սկզբունքները մի աշխարհում, որտեղ հանցագործների և նրանց դաշնակիցների միջև լուռ համաձայնություն կա։
Դիմադրության վարպետը կյանքից հեռացավ մի փուլում, երբ Լիբանանն ուներ նրա իմաստության և համբերության կարիքը, քանի որ թևակոխել է ներքին բախումների վտանգավոր փուլ։ Հաջորդ փուլը դժվար է լինելու ժողովրդի համար, և մենք բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք հողի ու ժողովրդի պաշտպանության համար։
Աստված ողորմի նահատակներին և պահպանի Լիբանանը
Հայ Հեղափոխական Դաշնակցության Լիբանանի Կեդրոնական Վարչություն
Հարկ է նշել, որ Լիբանանի «Դաշնակցություն» կուսակցությունն ընտրություններում մշտապես աջակցել է «Հեզբոլլահի» և դիմադրության կոալիցիային՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ համախոհ կոալիցիայի։