Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունից հետո, Հորդանանում աճել է Լիբանանի Հեզբոլլահի ժողովրդականությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223688-Սեյեդ_Հասան_Նասրոլլահի_նահատակությունից_հետո_Հորդանանում_աճել_է_Լիբանանի_Հեզբոլլահի_ժողովրդականությունը
Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակությունը պատճառ է դարձել, որ հորդանանցիները Պաղեստինի աջակցության ճակատում իրենց մասնակցության բերումով դիմեն Հեզբոլլահին:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Սեպտեմբեր 30, 2024 13:31 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունից հետո, Հորդանանում աճել է Լիբանանի Հեզբոլլահի ժողովրդականությունը

Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակությունը պատճառ է դարձել, որ հորդանանցիները Պաղեստինի աջակցության ճակատում իրենց մասնակցության բերումով դիմեն Հեզբոլլահին:

Անդրադառնալով Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությանը Հորդանանի ժողովրդի արձագանքին,  Ռայ Ալ Յումը գրել է ․- Գազայի նկատմամբ Հեզբոլլահի աջակցությունից հետո, Հեզբոլլահի ժողովրդականությունը մեծացել է հորդանանցիների մոտ։ Ըստ Parstoday-ի, Ռայ Ալ Յումը նշել է, որ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում վերջին մի քանի ժամվա ընթացքում յուրօրինակ կերպով տարածվել են Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի գունեղ նկարները։

Ըստ այս լրատվամիջոցի՝ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունեցել  նրա սպանությունը դատապարտող ցույցերի և հավաքների ժամանակ, և հարյուրավոր հորդանանցիներ հատուկ կերպով ծածանել են Նասրոլլահի լուսանկարները և դատապարտել նրա սպանությունը։

Հորդանանցիներն այս ցույցի ընթացքում կարգախոսներ են վանկարկել Իսրայելի դեմ։

Ռայ Ալ Յումը մատնանշել է Հորդանանի իսլամական շարժման առաջնորդների աննախադեպ աջակցությունը լիբանանյան դիմադրությանը և դա վերագրել Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող սպանություններին: