Մտահոգություններ Լիբանանի վրա սիոնիստների «քաղաքային» հարձակումների հետեւանքների կապակցությամբ
Լիբանանի վրա սիոնիստների հարձակումների պատճառով 70 հազար լիբանանցի լքել է երկիրը, իսկ մեկ միլիոն խաղաղ բնակիչներ տեղահանվել են:
«Ալ Ջազիրա» ցանցի փոխանցմամբ՝ Լիբանանի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի համատարած դաժանությունը մեծ կորուստներ ու զոհեր է պատճառել։ Սակայն սա այս արյունալի հակամարտության միակ հետեւանքը չէ։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը X սոցցանցում գրել է.«Իսրայելի հարձակումներից տուժած խաղաղ բնակիչների վիճակը շատ լուրջ է։ Ներկայիս ավելի քան 70 հազար լիբանանցի լքել է երկիրը Իսրայելի հարձակումների և պատերազմի վախի պատճառով»։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթին նույնպես հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումների պատճառով մոտ մեկ միլիոն խաղաղ բնակիչներ անօթևան են դարձել։ Եվ Լիբանանի կենտրոնական կառավարության անկարողությունը փախստականներին տեղավորելու հարցում պատճառ է դարձել, որ այդ փախստականներից շատերը կամ գնան իրենց ընկերների ու ծանոթների տները, կամ վրաններ խփեն փողոցներում:
Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է Լիբանանում իր գործունեության ընդլայնման մասին՝ լիբանանցի փախստականներին սնունդ տրամադրելու նպատակով։ Որոշ իսլամական երկրներ նույնպես հայտարարել են Լիբանան մարդասիրական օգնություն ուղարկելու իրենց ջանքերի մասին։