Արդյո՞ք Նասրոլլահի նահատակությունը կթուլացնի Լիբանանի Դիմադրությունը Իսրայելի դեմ
Գրող և քաղաքական հարցերի վերլուծաբան դոկտոր Ալի Ահմեդը համոզված է, որ Դիմադրության պատմությունը ցույց է տալիս, որ այս ճակատը միշտ հաղթահարում է սիոնիստ թշնամու հետ հակամարտության առաջին շաբաթների ցնցումները։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս կուսակցության հակասիոնիստական պայքարում: Ըստ Parstoday-ի, սա այն հարցն է, որին անդրադարձել է Al Jazeera լրատվական ցանցը տարածաշրջանի անվտանգության ու ռազմավարական հարցերի վերլուծաբանների հետ զրույցում։ Ահա կարևոր կետերը.
Հեզբոլլահի ուժերի եզակի համերաշխությունը
Տարածաշրջանային ռազմավարական հարցերի վերլուծաբան և Լիբանանի կառավարության և ՅՈՒՆԻՖԻԼ ուժերի նախկին համակարգող Մոնիր Շահադեն հայտարարեց, որ վերջին միջադեպերը, ինչպիսիք են փեյջեր սարքերի պայթյունը և Ռեզվանի ստորաբաժանման մի շարք ղեկավարների սպանությունը, ինչպես նաև Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունը, թեև կարող է ազդել Դիմադրության գործելակերպի վրա, բայց այս ուժերն ունեն օրինակելի համերաշխություն և նույնիսկ այս հարձակումներից մի քանի ժամ անց նրանք վերսկսել են հրթիռային արձակման գործողությունը սիոնիստ թշնամու դեմ։
Սա ցույց է տալիս Հեզբոլլահի կարողությունը հավասարակշռությունն արագ վերականգնելու համար։
Նրա խոսքով, չնայած բարդ պայմաններին, դիմադրությունը չի դադարի գրոհել օկուպացված տարածքների վրա։
Նոր հավասարման մեջ սիոնիստներն ավելի մեծ թափով են տեղահանվելու
Անվտանգության հարցերի այս վերլուծաբանը մատնանշեց օկուպացված տարածքների հարավային ճակատում տեղի ունեցող զարգացումները և ընդգծեց, որ Թել Ավիվն այս հատվածում կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, և թվում է, թե դիմադրության ուժերի գործողություններն այդ առանցքում կշարունակվեն մինչև Գազայի պատերազմի ավարտը։
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է հյուսիսային շրջանների բնակիչներին վերադարձնել իրենց տները, մինչդեռ լիբանանյան դիմադրությանը հաջողվել է հրթիռակոծել 120 կիլոմետր խորությամբ դեպի Թել Ավիվ։
Այս կերպ կարելի է ասել, որ այս բոլոր տարածքներն ու բնակավայրերը ենթակա են իրենց բնակիչների տեղահանման, և Իսրայելը 120-130 հազար տեղահանված սիոնիստներին վերադարձնելու փորձի փոխարեն պետք է մտածի ավելի քան մեկ միլիոն տեղահանվածների վերադարձի մասին:
Հեզբոլլահի սահմանափակությունների վերացում՝ գլխավոր քարտուղարի նահատակությամբ
Շահադեն մատնանշեց, որ Գազայի և Լիբանանի հարավային ճակատների միջև բաց գոյություն չունի և ընդգծեց, որ դիմադրությունը, հատկապես այն բանից հետո, երբ Սիոնիստական ռեժիմը հատեց կարմիր գծերը, իր տրամադրության տակ ունի տարբեր տարբերակներ։ Այս կապակցությամբ Հեզբոլլահի ուժերը մեծացրել են իրենց հարձակումները միջին հեռահարության հրթիռներով և նոր զինատեսակներով։
Ցամաքային հարձակումը մեծ հաղթաթուղթ դիմադրության համար
Փորձագետի խոսքով, եթե Իսրայելը ցանկանում է ռազմական գործողություններ սկսել ցամաքում, կարելի է ասել, որ նվեր է տալիս դիմադրությանը, քանի որ եթե պատերազմը սկսվի զրոյական հեռավորությունից, ապա հակառակորդի ուժերի օդային աջակցությունը կդադարեցվի։
Նշելով, որ դիմադրությունը ցամաքային պատերազմում մեծ հզորություն ունի, Շահադեն ընդգծեց, որ Լիբանանի հարավային շրջանների բնույթը շատ տարբեր է Գազայից, և այնտեղ կարելի է տեսնել դժվարանցանելի տարածքներ։
Այդ շրջանը նույնպես մեծ է և ունի մոտ 118 կմ լայնություն և 50 կմ խորություն, ինչը ավելին է, քան Գազայի ամբողջ տարածքը։
Իսրայելական տանկերի գերեզմանոց պատրաստելու դիմադրության ունակությունը
Նշելով, որ Հեզբոլլահն այս տարածքում ունի թունելներ, որոնք հագեցած են մեծ քանակությամբ հակատանկային զենքերով և Cornet և Սորոլլահ հրթիռներով, նա ընդգծել է, որ ցամաքային հարձակման դեպքում իսրայելական տանկերը կոչնչացվեն նույնիսկ մարտի դաշտ մտնելուց առաջ։
Ցնցումները զսպելու Հեզբոլլահի ունակությունը
Գրող, քաղաքական հարցերով վերլուծաբան դոկտոր Ալի Ահմեդը բնական է համարում պատերազմի շարունակությունը օկուպացված տարածքների հյուսիսային ճակատում։
Եվ համոզված է, որ թեև այս պատերազմը Հեզբոլլահի համար ուղեկցվել է կորուստներով և դժվարություններով, սակայն դիմադրությունն աստիճանաբար զսպում է այդ ցնցումը։
Դիմադրության պատմությունը ցույց է տալիս, որ նրանք միշտ հաղթահարում են սիոնիստ թշնամու հետ հակամարտության առաջին շաբաթների ցնցումները։
33-օրյա պատերազմի փորձը նույնպես ցույց տվեց այս հարցը։
Այն ժամանակ իսրայելցիները պատերազմի սկզբում ծանր հարվածներ հասցրին, սակայն դիմադրությունն առաջին շաբաթվա ընթացքում զսպեց այդ հարվածները և կարողացավ փոխել զարգացումների ընթացքը։
Ժամանակը՝ Հեզբոլլահի հաջողության գործոնն է
Ալի Ահմեդը հայտնել է, որ դիմադրությունը դեռ հզոր է և մեծ վնաս կհասցնի հակառակորդին։ Այս իրողության գիտակցումը միայն ժամանակ է պահանջում։ Ուստի, ինչպես սիոնիստ թշնամին վերջին մեկ տարվա ընթացքում չի կարողացել հասնել Գազայի պատերազմում իր նպատակներին ու ձեռքբերումներին, միանշանակ ոչ մի ձեռքբերում չի ունենա լիբանանյան Դիմադրության կայունության դեմ: