Ի՞նչ է ասում միջազգային իրավունքը Իրանի վրիժառության հարձակման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223812-Ի_նչ_է_ասում_միջազգային_իրավունքը_Իրանի_վրիժառության_հարձակման_մասին
ParsToday - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը երեքշաբթի երեկոյան մի շարք հրթիռային հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական դիրքերի ուղղությամբ՝ օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում և միջազգային օրենքների համաձայն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 12:56 Asia/Tehran
  • Աջից՝ Իրանի ռազմական խորհրդական նահատակ Նիլֆորուշանը, ով սպանվել է Իսրայելի կողմից Լիբանանում, մյուսը՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից նահատակ Իսմայիլ Հանիեն, ով Թեհրանում սպանվեց Իսրայելի կողմից
    Աջից՝ Իրանի ռազմական խորհրդական նահատակ Նիլֆորուշանը, ով սպանվել է Իսրայելի կողմից Լիբանանում, մյուսը՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից նահատակ Իսմայիլ Հանիեն, ով Թեհրանում սպանվեց Իսրայելի կողմից

ParsToday - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը երեքշաբթի երեկոյան մի շարք հրթիռային հարձակումներ են իրականացրել Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական դիրքերի ուղղությամբ՝ օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում և միջազգային օրենքների համաձայն։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական և անվտանգության օբյեկտների և թիրախների վրա Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հարվածների շարքը համարել է օրինական պաշտպանության բնածին իրավունքի իրացման շրջանակում՝ ի պատասխան այս ռեժիմի ագրեսիվ գործողություններին։ Ըստ ParsToday-ի՝ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «Ազնիվ խոստում-2» գործողությունը լեգիտիմ պատասխան էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։

Այս հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, անհրաժեշտության դեպքում, լիովին պատրաստ է ավելի շատ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու իր օրինական շահերը, Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ցանկացած ռազմական ագրեսիայի և ուժի անօրինական կիրառման դեպքում, և այս հարցում չի կասկածելու:

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործել է միայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա օրինական պաշտպանության իր իրավունքը, և թիրախավորել է միայն Սիոնիստական ռեժիմի ռազմական և անվտանգային բազաները։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան, մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին էլ այս կապակցությամբ ասել է, որ այս գործողությունն իրականացվել  է օրինական պաշտպանության բնածին իրավունքի շրջանակում՝ ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունների, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանությունը, Լիբանանում փեյջերների պայթեցման միջոցով խաղաղ բնակիչների դիտավորյալ և անխնա  թիրախավորման հետևանքով Լիբանանում Իրանի դեսպանի վիրավորումը, ինչպես նաև Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի և Բեյրութում Իրանի ավագ ռազմական խորհրդական բրիգադի գեներալ Աբաս Նիլֆորուշանի սպանությունը:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի, եթե Միավորված ազգերի կազմակերպության անդամը ենթարկվում է զինված ագրեսիայի, ապա սույն կանոնադրության դրույթներից ոչ մեկը չի խոչընդոտի անհատական ​​կամ հավաքական օրինական պաշտպանության բնական իրավունքին, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։