Իսրայելի ո՞ր ռազմակայաններն են ոչնչացվել Իրանի հրթիռային հարձակման ժամանակ
-
Նովատիմ ավիաբազայի թիրախավորումը
Pars Today-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԶՈՒ «Ազնիվ խոստում 2» գործողության ընթացքում իրականացված հրթիռային հարձակման հետևանքով ոչնչացվել են Սիոնիստական ռեժիմի երեք կարևոր ռազմական ավիաբազաները։
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մոհամմադ Բաղերին հայտարարել է․ «Սիոնիստական ռեժիմի երեք հիմնական ռազմաօդային բազաները, այդ թվում՝ «Մոսադի» ահաբեկչության կենտրոնը, F-35 կործանիչների տեղակայման վայրը՝ Նավաթիմ ավիաբազան և Հացարիմ ավիաբազան, մեծ վանսներ են կրել»։
Բաղերին հավելել է. «Գործողության ընթացքում թիրախավորվել են Գազայի շրջակայքում գտնվող ռազմավարական ռադարային համակարգերը և տարածքում տեղակայված տանկերը, որոնք պատասխանատու էին Գազայի ժողովրդի կոտորածի համար»։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թեև նշված տարածքը պաշտպանված է եղել առավել առաջադեմ և լայնածավալ պաշտպանական համակարգերով, հրթիռների 90%-ը հաջողությամբ հարվածել է թիրախներին։
Իրանի հրթիռային հարձակումից հետո օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող Ում ալ Ֆահմ, Յոքանամ և այլ քաղաքներում ահազանգեր են հնչել։
Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքի ռազմական թղթակիցը հայտնել է, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել ռազմակայանների վրա, և որ իր հրթիռները չեն խոցել քաղաքացիական բնակավայրերը։ Հաղորդվել է, որ Նեթանյահուն և մի խումբ նախարարներ մի քանի ժամով թաքնվել են Երուսաղեմում գտնվող թաքստոցում։
Սիոնիստական ռեժիմի դիրքերի ուղղությամբ իրանական հրթիռների արձակվելուց հետո, Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։