Ոգևորություն, ուրախություն և հպարտություն տարածաշրջանի երկրներում. Իրանի ռազմական գործողության արդյունքը
Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային և օրինական պատասխանը Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ոգևորություն, ուրախություն և հպարտություն առաջացրեց տարբեր երկրների բնակիչների մոտ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ինքնիշխանության խախտման նկատմամբ որոշակի ժամանակ զսպվածությունից հետո տասնյակ բալիստիկ հրթիռներով թիրախավորեց Սիոնիստական ռեժիմի ռազմական հենակետերը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն իր երկրի օրինական ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան և իրավազրկվածներին աջակցելու համար:
Ըստ Parstoday-ի՝ Իրանի այս օրինական գործողությունից հետո աշխարհի շատ երկրներում ազատատենչ մարդիկ սկսել են ցնծալ։
Լիբանանցիներն այս երկրի տարբեր քաղաքներում ցնծում էին փողոցներում՝ Սիոնիստական ռեժիմի ռազմական հենակետերի դեմ Իրանի հրթիռային լայնածավալ հարձակումներից հետո:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ երեքշաբթի երեկոյան երկիր մոլորակի ամենաերջանիկ ժողովուրդն էր Պաղեստինի ժողովուրդը Գազայում, Խան Յունիսում ու Ջենինում։ Տեսնելով իրենց երկրի երկնքից իրանական հրթիռների անցումը, նրանք սկսեցին երախտագիտություն հայտնել Աստծուն և աղոթել Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկների համար։
Այդ ընթացքում հրապարակվեցին պաղեստինցի երեխաների բազմաթիվ կադրեր, ովքեր ուրախանում էին փողոցում։
Թուրքիայի հեռուստածրագրում Սիոնիստական ռեժիմի ռազմական հենակետերի վրա Իրանի հրթիռային հարձակման մասին հայտարարելուց հետո հաղորդավարն ու փորձագետն աննկարագրելի ուրախությամբ քաղցրավենիք բաժանեցին։
Սիոնիստական ռեժիմի ռազմական ու անվտանգային օբյեկտների ու թիրախների դեմ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրթիռային հարվածներից հետո Իրաքի Քարբալայի ու Բաղդադի բնակիչները փողոցներում նույնպես տոնախմբություն են կազմակերպել:
Իսկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ժողովուրդը ցնծում էր այս քաղաքի փողոցներում և իր աջակցությունն էր հայտնում Իրանի գործողությանը։
Համացանցում հրապարակված կադրերում Հորդանանի բնակիչները ուրախացել են Սիոնիստական ռեժիմին Իրանի պատասխանից և սկսել են պարել ու ցնծալ։
Պակիստանի ժողովուրդը, ինչպես աշխարհի մյուս ազատատենչ մարդիկ, փողոցներում իր ուրախությունն է արտահայտել Սիոնիստական ռեժիմի ռազմական հենակետերի վրա Իրանի հրթիռային հարձակման կապակցությամբ։
Սիոնիստական ռեժիմի ագրեսիային Իրանի հրթիռային պատասխանից հետո Եմենի ժողովուրդը տարբեր քաղաքներում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Սանայում, դուրս է եկել փողոցներ ու ուրախացել։
Այս գործողության իրականացմամբ, Բոսնիա և Հերցեգովինայի ժողովրդից մի խումբ մարդիկ Սարաևոյում, կրելով իրենց երկրի և Պաղեստինի դրոշները, գնահատել են Իրանի Իսլամական Հանրապետության այս քայլը և աջակցություն հայտնել դրան։