Հոկտեմբեր 08, 2024 15:56 Asia/Tehran
  • Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ալ-Աքսա» փոթորիկը փոփոխությունների սկիզբն է Արևմտյան Ասիայում

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը փոփոխությունների սկիզբն է Արևմտյան Ասիայում՝ դիմադրության ներկայության և դերակատարության շնորհիվ:

«Ալ-Աքսայի ճակատամարտից առաջ օկուպանտների նպատակն էր վերջ տալ դիմադրությանը և ցեղասպանության ենթարկել պաղեստինյան ժողովրդին , և այն, ինչ անում է թշնամին ոչ թե պայքար է, այլ մարդկության ջարդ», - այս մասին այսօր՝ երեքշաբթի ասաց Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ դիմադրությունը լայն ճակատով կռվում է օկուպանտների դեմ և հավելել որ Գազայի դիմադրությունը վերջին մեկ տարում տոկունություն է ցուցաբերել և ապացուցել է, որ պաղեստինյան ազգին ու դիմադրությանը թշնամիները չեն կարող հաղթել։

Շեյխ Նաիմ Ղասեմը նաև ընդգծել է, որ Իրանը խոսքով ու գործով գնում է Սիոնիստական ​​ռեժիմի կազմաքանդման ուղղությամբ՝ ասելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թիրախավորել է Թել Ավիվը «Ազնիվ Խոստում» գործողությամբ՝ ցույց տալու համար իր աջակցությունը դիմադրությանը:

Վերջին մեկ տարում Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում սպանել է 41909 մարդու, որոնց 60 տոկոսը կանայք և երեխաներ են:

Չնայած 12 ամիս պատերազմից հետո իսրայելական ռեժիմի բազմաթիվ հանցագործություններին, ռեժիմը դեռ չի կարողացել հասնել պատերազմի իր նպատակներին, այն է՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը և վերադարձնել իսրայելցի գերիներին Գազայից: