Եթե Գազան ու Լիբանանը չդիմադրեն, Իսրայելը ո՞ր արաբական երկրները կգրավի
Pars Today-Սիոնիստ քաղաքական գործչի պնդմամբ՝ Իսրայելի ռեժիմի սահմանները պետք է լինեն «Լիբանանից մինչև Սաուդյան Արաբիա», սակայն դրա ճանապարհին կա մի խոչընդոտ, որը կոչվում է դիմադրություն։
«Մեծ Իսրայել» տերմինը վերաբերում է Իսրայելի ռեժիմի տարածքի և ինքնիշխանության ընդլայնմանը, որպեսզի ընդգրկի այն, ինչ շատ սիոնիստները բնութագրում են, որպես իրենց Սուրբ գրքի երկիր։
Ըստ Parstoday-ի, վերջերս սիոնիստ գրող և քաղաքական գործիչ Ավի Լիպկինը պնդել է, որ Մեծ Իսրայելի սահմանները կտարածվեն «Լիբանանից մինչև Սաուդյան Արաբիա», որը նա բնութագրում է որպես «Մեծ անապատ» և «Միջերկրական ծովից մինչև Եփրատ»։
Այս կապակցությամբ իսրայելցի լրագրող Օդեդ Յենոնն ասում է. -«Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար Թել Ավիվի ծրագիրը հիմնված է սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի տեսակետի վրա, որի համաձայն՝ Իսրայելը Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի զգալի հատվածներ բռնակցելու է իր տարածքին»։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ Գազայի և Հեզբոլլահի դիմադրությունից հետո, գործը Թել Ավիվի համար դժվար չի լինի, քանի որ Իսրայելը հեշտությամբ կարող է տապալել Լիբանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի կառավարությունները։ Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարության հրապարակած փաստաթղթերի հիման վրա՝ Գազայի և Հեզբոլլահի դիմադրության նման ոչ մի շարժում չի դիմակայելու Իսրայելին։