Վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո Իսրայելի ձախողման 7 ցուցանիշները
-
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահու
Սիոնիստական ռեժիմը փորձում է թաքցնել «Ալ Աքսա փոթորիկ» գործողության մեջ իր ռազմավարական ձախողումների մասշտաբները՝ Գազայում և Լիբանանում առավելագույն ավերածություններ ու սպանություններ իրագործելով:
Ըստ Parstoday-ի, Al Jazeera լրատվական կայքը մանրամասն հոդվածով, վերլուծել է Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ռազմավարական ձախողումները: Այս կայքի ուսումնասիրությունների համաձայն՝ այս ռեժիմի ռազմավարական ձախողումների հիմնական պատճառներից 7-ը հետևյալն են.
1. Սիոնիստական ռեժիմի միջազգային մեկուսացումը
Սիոնիստական ռեժիմը Գազայում աննախադեպ հանցագործություններ է կատարել, ինչը խիստ բացասական է դարձրել հասարակական կարծիքն այս ռեժիմի դեմ։ Այս հարցը երկարաժամկետ հեռանկարում էական ազդեցություն կունենա Թել Ավիվի ռեժիմի վրա։ Այդ կապակցությամբ աշխարհի հազարավոր քաղաքներում բազմիցս ցույցեր են անցկացվել Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները դատապարտելու համար:
2. Ռազմական համագործակցության դադարեցումը
Աշխարհում հասարակական կարծիքի ատելությունը էական ազդեցություն թողեց Գազայի պատերազմի վերաբերյալ որոշ երկրների դիրքորոշումների վրա և իջեցրեց սիոնիստական բանակի հետ նրանց ռազմական համագործակցության մակարդակը:
3. Դատապարտում միջազգային շրջանակներում
Շարունակելով Գազայում իր հանցագործությունները՝ Սիոնիստական ռեժիմը միջազգային ասպարեզում ճանաչվեց որպես ըմբոստ ռեժիմ, որն անտեսում է միջազգային բանաձեւերն ու կանոնադրությունները։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանաձեւեր են ընդունվել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ։
4. Աննախադեպ ներքին ճեղքվածք
Գազայի հատվածի և Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքները գրավյալ տարածքներում քաղաքական և սոցիալական տարաձայնությունների խորացումն էին, ինչը հատկապես ակնհայտ դարձավ մոտ 240 սիոնիստների գերևարման դեպքի և Նեթանյահուի կողմից այս գործի անտեսման ժամանակ: Այս հարցը դարձել է Իսրայելում իշխող կոալիցիայի քաղաքականության ընդդիմախոսների պահանջը։
5. Կարգավորման գործընթացի անկում
Տարածաշրջանային ասպարեզում «Ալ-Աքսա» փոթորկի գործողությունը դանդաղեցրել է Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի արաբական որոշ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
6. Ճեղքվածք Սիոնիստական ռեժիմի անվտանգության պատում
«Ալ Աքսա փոթորիկ» գործողությունը ցույց տվեց, որ հնարավոր է անցնել անվտանգության և զսպման պատից, որին Սիոնիստական ռեժիմն իր քարոզչությամբ առասպելական ու լեգենդար կարգավիճակ էր տվել։
7. Սիոնիստական ռեժիմին աջակցության գնի բարձրացումը
Անցած տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմին աջակցելը ավելի ծախսատար է դարձել այս ռեժիմի ավանդական և արևմտյան աջակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, և այդ երկրների առաջնահերթությունները հակասության մեջ են մտել Թել Ավիվի առաջնահերթությունների հետ։ Դա պատճառ է դարձել, որ նրանք զգան, որ Իսրայելն իրենց համար բեռ է դարձել՝ տարածաշրջանում իրենց դաշնակիցն ու ազդեցիկ գործիքը լինելու փոխարեն։