Ի՞նչ թույլ կետ է հայտնաբերել Իրանը Իսրայելի ռեժիմի պաշտպանության հարցում
-
Իսրայելի պաշտպանության թուլությունը իրանական հրթիռների դեմ
Անգլիական «Daily Telegraph» թերթն իր հոդվածում, անդրադառնալով Իսրայելի ռեժիմի դեմ Իրանի հրթիռային գործողությանը, ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հաջորդ գործողությունները կարող են կործանարար լինել։
Անգլիական «Daily Telegraph» թերթը իր հոդվածում հայտնել է, որ «Ազնիվ Խոստում-2» օպերացիայի իրականացմամբ Իրանը ցույց տվեց, որ կարողություն ունի ներթափանցելու Սիոնիստական ռեժիմի հակաօդային պաշտպանության համակարգ։ Ըստ ParsToday-ի՝ «Daily Telegraph»-ը գրել է. «Փորձագետները փորձում են հասկանալ, թե արդյոք «Իսրայելը» կարող է պաշտպանվել իրանական հրթիռային հարձակումների ավելի մեծ ալիքներից՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմի սրման դեպքում»։
The Daily Telegraph-ը, մեջբերելով փորձագետների խոսքերը, գրել է. «Տեսանյութերը ցույց են տալիս, որ Իսրայելը, հավանաբար, չունի բավականաչափ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կամ պաշտպանական հրթիռներ մեծ ծավալով հրթիռներ որսալու համար»:
Այս հոդվածի շարունակության մեջ, վկայակոչելով փորձագետներին, նշվում է․ «Մտավախություն կա, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումների աճը բացահայտել է Իսրայելի հակաօդային պաշտպանության հնարավոր խափանումը կամ թույլ կողմերը»։
Անգլիական այս թերթը գրել է. «Իրանի և նրա դաշնակիցների կողմից համակարգված խոշոր հրթիռային հարձակումը կարող է հաղթահարել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը և լայնածավալ ավերածություններ պատճառել Իսրայելի ռեժիմին: