ՀԱՄԱՍ-ն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել անցկացնել Պաղեստինի աջակցության ցույցեր
(last modified Fri, 25 Oct 2024 07:55:36 GMT )
Հոկտեմբեր 25, 2024 11:25 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել անցկացնել Պաղեստինի աջակցության ցույցեր

ՀԱՄԱՍ-ն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել անցկացնել Պաղեստինի աջակցության ցույցեր։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման ֆոնին, ՀԱՄԱՍ-ը  հայտարարություն է տարածել, որում աշխարհի մուսուլմաններին կոչ է արել ուրբաթ օրը կազմակերպել  Պաղեստինի ժողովրդի  աջակցության ցույցեր և դատապարտել Գազայի հատվածում Սիոնսիտական  ռեժիմի հանցագործությունները։

Հայտարարության մեջ ասված է․ «Իսրայելի հանցագործությունների հետևանքով զոհվել են  հարյուրավոր մարդիկ, տեղահանվել հազարավոր ուրիշներ, այրվել են տներ, հիվանդանոցներ և ժամանակավոր կացարաններ, իսկ օկուպանտները փորձում են իրականացնել Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներին բռնի կերպով տեղափոխելու իրենց ծրագիրը»։ 

Վերջին օրերին Դիմադրության առանցքի հրամանատարներն աշխարհի մուսուլմաններին կոչ են արել  աջակցել պաղեստինցիներին և լիբանանցիներին՝ ընդդեմ Սիոնիստական ռեժիմի։

 

Պիտակ