Պաղեստինյան Դիմադրություն. Բեյթ Լահիայի արյունալի ջարդը վկայում է Իսրայելի առաջնորդների դաժանության մասին
(last modified Wed, 30 Oct 2024 08:36:57 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 12:06 Asia/Tehran

Արձագանքելով Գազայի հյուսիսում խաղաղ բնակիչների արյունալի ջարդերին, Պաղեստինի Դիմադրության կոմիտեները հայտարարել են, որ դա վկայում է սիոնիստ թշնամու դաժան ու արյունարբու էության մասին:

Երեքշաբթի օրը Սիոնիստական օկուպանտ բանակը Գազայի հատվածի հյուսիսում ռմբակոծել է  Բեյթ Լահիայում գտնվող 5-հարկանի շենքը։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով կա ավելի քան 90 զոհ, այդ թվում՝ 25 երեխա։
Հղում անելով «Ալ Մայադինին», «Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ Պաղեստինի Դիմադրության կոմիտեները հայտարարել են․ «Բեյթ Լահիայի արյունալի ջարդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Սիոնիստական ռեժիմը, դրա հանցավոր բանակն ու նացիստ առաջնորդները խաղաղ բնակչության արյան ծարավ մի խումբ հանցագործներ են։
Քայքայիչ պատերազմը շարունակվում է և թշնամու ահաբեկչական բանակի կողմից մեր ժողովրդի սպանդն իրականացվում է ԱՄՆ-ի ֆինանսական և ռազամական աջակցությամբ ու խրախուսմամբ»։