Աշխարհում շարունակվում են Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության դեմ բողոքի ցույցերը
Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվում են Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող շարունակվող հանցագործությունների դեմ բողոքի ցույցերը։ Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում պաղեստինցիներին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելիւ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 45 հազար պաղեստինցի, ինչն արժանացել է միջազգային հանրության քննադատությանը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ 2024 թվականի վերջին ուրբաթ օրը, Բրիտանիայի Բրայթոն քաղաքում կայացած ցույցի մասնակիցները դատըապարտել են Սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործությունները և բարձրացրել Պաղեստինի դրոշը։
Իսկ Լոնդոնի Քովենթ Գարդեն հրապարակում կայացած ցույցի մասնակիցները Սուրբ Ծնունդը տոնող մարդկանց հիշեցրել են Գազայում Իսրայելի կողմից շարունակվող ցեղասպանության մասին:
Բեռլինում կայացած ցույցի հարյուրավոր մասնակիցները նույնպես աջակցություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին, կոչ անելով վերջ տալ Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը։
Մարոկկոյում կայացած ցույցի մասնակիցներն աջակցություն են հայտնել Գազային և քննադատել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հորդանանցիները նույնպես դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն Եմենի ու Պաղեստինի ժողովրդի և դատապարտել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։