Սիրիայի կառավարությունում ոչ սիրիացիների թիվը գերազանցում է 50-ը/ Սիրիան կմասնատվի՞
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227682-Սիրիայի_կառավարությունում_ոչ_սիրիացիների_թիվը_գերազանցում_է_50_ը_Սիրիան_կմասնատվի
«Եդիոթ Ահարոնոթ» թերթը գրում է, որ Իսրայելը փորձում է զսպել Արևմտյան Ասիայում Թուրքիայի էքսպանսիոնիստական միտումները և հասնել տարածաշրջանում սեփական շահերի ապահովմանը՝ Սիրիան բաժանելով մի քանի շրջանների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 03, 2025 09:29 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարությունում ոչ սիրիացիների թիվը  գերազանցում  է 50-ը/ Սիրիան կմասնատվի՞

«Եդիոթ Ահարոնոթ» թերթը գրում է, որ Իսրայելը փորձում է զսպել Արևմտյան Ասիայում Թուրքիայի էքսպանսիոնիստական միտումները և հասնել տարածաշրջանում սեփական շահերի ապահովմանը՝ Սիրիան բաժանելով մի քանի շրջանների:

Թերթը գրում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայում տիրող արհեստական խաղաղությունը մտահոգիչ է։

Pars Today-ը հաղորդում է, որ վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ Սիրիան շուտով կդառնա ահաբեկիչների բազա։

«Եդիոթ Ահարոնոթ» թերթը գրում է, որ աշխարհի ու Իսրայելի վերաբերյալ Սիրիայի զինված ընդդիմության առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի հայտարարություններին, ով զինվորական համազգեստը փոխել է կոստյումի և փողկապի, չպետք է լուրջ վերաբերվել։

Քաղաքական վերլուծաբան Աբդուլռահիմ Անսարին ներկայիս Սիրիան որակում է որպես ամբողջովին գրավված երկիր։

X-ում արած գրառման մեջ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիան ամբողջությամբ կգրավվի՞, նա նշել է․ «Սիրիան արդեն օկուպացված է։ Եվ նույնիսկ պարզ չէ, արդյո՞ք, զինված խմբավորումների առաջնորդը սիրիացի է»։

Փորձագետը նշել է․ «Սիրիայի նոր կառավարության կազմում կա 50-ից ավելի ազգությամբ ոչ սիրիացի, որոնցից ոմանք նույնիսկ արաբերեն չգիտեն։ Նման համակարգը երկար չի գործի»։

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Հոսեյն Հաջին նշում է․ «Իրավիճակը Սիրիայում շատ փխրուն է և ճգնաժամն այնքան ծանր է, որ շատ քաղաքական գործիչների շփոթության մեջ է  գցել»:

Նա նշում է, որ ավելի քան 40 զինված խմբավորում, որ պնդում է, թե քաղաքական խումբ է, փորձում է իշխանություն ստանալ, ինչը երկակի երևույթ է։

Քաղաքական փորձագետ Սեյֆ ալ-Ռեզա Շահաբին ասում է․ «ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարություններից մեկն արաբական և իսլամական երկրների միջև տարաձայնություններ սերմանելն է։ Եվ հիմա Վաշինգտոնն ու Թել Ավիվն ունեն Սիրիան մասնատելու լավագույն հնարավորությունը»։