Ո՞վ է հրեական ահաբեկչական խմբավորման կողմից առևանգված պաղեստինցի ռեժիսորը
Ըստ որոշ լուրերի՝ օսկարակիր պաղեստինցի ռեժիսոր Համդան Բիլալը ծեծի է ենթարկվել և առևանգվել սիոնիստների կողմից:
Համդան Բիլալը, ով «Այլ երկիր չկա» օսկարակիր վավերագրական ֆիլմի հեղինակներից է, անհետացել է երկուշաբթի օրն Արևմտյան ափի հարավում գտնվող Սուսիա գյուղի վրա իսրայելցի ավանաբնակների հարձակումից հետո։
Pars Today-ի փոխանցմամբ՝ այս լուրն անհանգստության ու բողոքի ալիք է բարձրացրել միջազգային շրջանակներում, մեկ անգամ ևս բացահայտելով Սիոնիստական ռեժիմի ռասիստական ու ճնշող քաղաքականությունը:
Արձագանքելով տարածված լուրերին, Համդան Բիլալի գործընկերներից Յուվալ Աբրահամը X-ում գրել է. «Համդան Բիլալը վնասվածքներ է ստացել գլխի և որովայնի շրջանում և արյունահոսություն է ունեցել։ Զինվորները հարձակվել են նաև շտապօգնության մեքենայի վրա, որը եկել էր նրան օգնություն ցուցաբերելու համար»։
Associated Press-ը, հղում անելով ականատեսներին, գրել է. «10-20 դիմակավորված ավանաբնակներից բաղկացած խումբը քարերով և փայտերով հարձակվել է Համդան Բիլալի և մի քանի հրեա խաղաղության ակտիվիստների վրա՝ ջարդել նրանց մեքենայի ապակիները և ծակել անվադողերը»:
Ականատեսների խոսքով՝ դիմակավորվածների մեծ մասը եղել են դեռահասներ, որոնք զինված են եղել փայտերով ու դանակներով։ Հարձակումցի հետո ձերբակալվել են երեք պաղեստինցիներ, որոնց, փաստաբանի խոսքով, մինչ հարցաքննությունը տարել են ռազմական կենտրոն։
Associated Press-ը նշել է, որ պաղեստինցի ռեժիսորը ձերբակալվել է՝ ավանաբնակների հարձակումը նկարահանելու պատճառով։
«Ուրիշ երկիր չկա» վավերագրական ֆիլմը պատմում է մի պաղեստինցի ընտանիքի մասին։ Հրեա ավանաբնակները քանդում են նրանց տունն ու նրանք տեղահանվում են։ Ֆիլմը դրական մեծ արձագանք է ստացել միջազգային փառատոների, այդ թվում՝ Բեռլինի, Տորոնտոյի, Վանկուվերի և Նյու Յորքի ժյուրիների և հանդիսատեսի կողմից, և կարողացել է համաշխարհային ուշադրությունը հրավիրել պաղեստինցիների սարսափելի իրավիճակի վրա: Բիլալը և նրա գործընկերները «Օսկար» մրցանակաբաշխության առիթն օգտագործեցին՝ աշխարհին իրազեկելու Պաղեստինի ժողովրդի նկատմամբ իրականացվող անարդարությունների և էթնիկ զտումների մասին։
Ֆիլմի ռեժիսորներից Բազալ Ադրան «Օսկար»-ի արարողության ժամանակ ասել է. «Մենք կոչ ենք անում աշխարհին լուրջ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու անարդարությունն ու էթնիկ զտումները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Մոտ երկու ամիս առաջ ես հայր դարձա, և հուսով եմ, որ աղջիկս ստիպված չի լինի ապրել այնպես, ինչպես ես եմ այժմ ապրում և անցնել նույն փորձառությունների միջով»:
Հարձակումը տեղի է ունեցել մցրանակաբաշխությունից երեք շաբաթ անց և արտացոլում է Իսրայելի կոշտ արձագանքը ռեժիմի հանցագործությունները բացահայտելու ցանկացած փորձի:
Վավերագրական ֆիլմերի միջազգային ասոցիացիան (IDA) և այլ իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել անհապաղ ազատ արձակել Բիլալին և տեղեկություններ տրամադրել նրա վիճակի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Բիլալի ընտանիքը և համայնքը պետք է տեղեկացված լինեն նրա կարգավիճակի, գտնվելու վայրի և ձերբակալության պատճառի մասին»։
Իրանը նույնպես խստորեն դատապարտել է հարձակումն այն որակելով որպես Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ քաղաքականության ևս մեկ օրինակ: Դիմադրության լրատվամիջոցներն այս գործողությունը մեկնաբանել են որպես ճշմարտության և դիմադրության ձայնը խլացնելու Սիոնիստական ռեժիմի փորձ:
Երեկ երեկոյան և այսօր վաղ առավոտյան, ԶԼՄ-ները հաղորդել են, որ Բիլալը և ևս երկու ձերբակալված պաղեստինցիներ երեքշաբթի կեսօրին գրավի դիմաց ազատ են արձակվել և տեղափոխվել պաղեստինյան հիվանդանոց՝ բուժում ստանալու համար:
Հարկ է նշել, որ պաղեստինցի ռեժիսորի ձերբակալության լուրի հրապարակումից հետո ավելի քան 3 հազար 700 մարդու ստորագրությամբ խնդրագիր է հրապարակվել՝ նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։
Նամակում ասված է. «Միջազգային ճանաչում ունեցող կինոգործչի նկատմամբ նման վերաբերմունքը լրջորեն խաթարում է արվեստի ազատությունը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունը։ Մենք կոչ ենք անում անհապօաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Բիլալի անվտանգությունը, արագ ազատ արձակումը և ապահովել հանդիպում ընտանիքի անդամների ու փաստաբանի հետ»։
Նամակը ստորագրել են Ռոջեր Ռոս Ուիլյամսը, Ալեքս Գիբնին, Քրիստին Վաչուն, Լիզ Գարբոսը, Էզրա Էդելմանը, Դեն Կուգանը, Քրիստի Ջեյքոբսոնը, Ջուլի Գոլդմանը, Լի Հիրշը, Ջոսելին Բարնսը, Ֆիշեր Սթիվենսը, Դոն Փորթերը, Ռորի Քենեդին, Ջենիս Ֆորդը, Լորա Նիքսը, Մարջան Սաֆինիան, Ջուլիա Բաչա, Սայմոն Քիլմերին, Ջեյն Ցիեն, Ջեհան Ռոբինսոն, Սենդի Դուբովսկի, Յորուբա Ռիչեն, Լիզա Վալենսիա Սուոնսոն, Ռայան Վերները, Սաբրինա Շմիդտ Գորդոնը, Դանիել Չալֆենը, Հայդի Յուինգը, Միթի Ալբերդին, Սթիվ Մինգը, Սոնյա Չայլդրեսը, Դեյվիդ Թիգը, Սյուզան Մարգոլինը, Ֆրեն Պերլշտեյնը և Ջերալին Դրեյֆուսը։