Միջնորդ երկրները ներկայացրել են Գազայում հրադադարի նոր ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i230966-Միջնորդ_երկրները_ներկայացրել_են_Գազայում_հրադադարի_նոր_ծրագիրը
Al Jazeera-ն հայտնում է, որՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման՝ միջնորդ երկրների նոր ծրագիրը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2025 11:56 Asia/Tehran
  • Միջնորդ երկրները ներկայացրել են Գազայում հրադադարի նոր ծրագիրը

Al Jazeera-ն հայտնում է, որՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման՝ միջնորդ երկրների նոր ծրագիրը։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ծրագիրը ներկայացվել է մարտի 27-ին։

Ըստ այդ ծրագրի՝ ՀԱՄԱՍ -ը պարտավորվել է 50 օրվա ընթացքում ազատ արձակել 5  իսրայելցի զինվորների, այդ թվում՝ Աիդան Ալեքսանդրին։ Դրա դիմաց Գազայի հատվածից ազատ կարձակվեն 250 պաղեստինցի բանտարկյալներ, որոնցից 150-ը ցմահ ազատազրկման են դատապարտվել և ևս  2 հազար բանտարկյալներ։

Կողմերը պարտավորվում են նաև իրավիճակը բերել մարտի 2-ից առաջ եղած վիճակին,  վերաբացել անցումները և իրականացնել մարդասիրական արձանագրությունները։

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելի ռեժիմը պետք է միջնորդներին տեղեկատվություն տրամադրեին կենդանի և մահացած բանտարկյալների կարգավիճակի մասին մինչև համաձայնագրի կիրարկման տասներորդ օրը։

Միջնորդները նաև խոստացել են հրատապ բանակցություններ սկսել 50 օրվա ընթացքում՝ մշտական հրադադարի, իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման և հետպատերազմյան պայմանավորվածությունների հասնելու համար: