Ինչո՞ւ է Թեհրանի հետ դաշինքը բխում արաբական աշխարհի շահերից
(last modified Thu, 03 Jul 2025 06:58:16 GMT )
Հուլիս 03, 2025 10:28 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Թեհրանի հետ դաշինքը բխում արաբական աշխարհի շահերից

Կատարի Al-Arabi Al-Jadeed կայքը գրել է, որ Իրանը միշտ եղել է արաբական ազգերի բարեկամը և Պաղեստինի իսկական աջակիցը՝ հավելելով, որ արաբները պետք է ուժի և անկախության դաս քաղեն Իրանից, որը միայնակ դեմ առ դեմ կանգնում է ամբարտավանության դեմ, և իմանան, որ Թեհրանի հետ դաշինքը բխում է բոլոր արաբական երկրների շահերից։

Հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Al-Arabi Al-Jadeed-ն անդրադարձել է Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև 12-օրյա պատերազմին և, քննադատելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ արաբական ռեժիմների դիրքորոշումները, ողջունել է Իրանի պատվավոր և հզոր ժողովրդին։

Կայքը գրել է

Իրանը միայնակ է դիմակայում տարածաշրջանում սիոնիստական ամբարտավանությանը

Իրանն իրեն դրսևորել է որպես տարածաշրջանի երկրների իրական դաշնակից՝ սիոնիստների ճնշման և ամբարտավանության դեմ, և մինչ արաբները աչք են փակել օկուպանտների հանցագործությունների վրա, Իրանը գործնական աջակցություն է ցուցաբերում Պաղեստինին, մասնավորապես՝ Գազային։ Գրեթե չորսուկես տասնամյակ, որոշ արաբական ռեժիմների պաշտոնական քարոզչական ապարատը հակաքարոզչություն է իրականացրել  իսլամական հեղափոխության դեմ և Իրանը ներկայացնել որպես արաբական ազգերի ընդհանուր թշնամի։ Որոշ արաբական երկրներ մշտապես սադրանքներ են նյութել Իրանի, նրա համակարգի, մշակույթի և ժողովրդի դեմ։ Պատճառը երբեմն եղել է իրանական հեղափոխությունը արաբական բռնապետական երկրներ արտահանելու վախը, երբեմն՝ շիիականության տարածման վախը, իսկ երբեմն՝ տարածաշրջանում պարսկական ազդեցության տարածման վախը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ աշխատանք է կատարել Պաղեստինին աջակցելու համար

1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Պաղեստինին աջակցությունը հայտարարվեց Իսլամական հեղափոխության հիմնարար սկզբունքներից մեկը, և Թեհրանում բարձրացվեց Պաղեստինի դրոշը։ Իսկ ի՞նչ արեցին արաբները ի պատասխան Իրանի այս մեծ քայլի։

Նրանք  Իրանի դեմ դաժան ու երկար պատերազմ սկսեցին, որը գլխավորում էր Իրաքի բռնապետ Սադդամի ռեժիմը ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ։ ԱՄՆ-ի, որը ձգտում էր ճնշել իրանական հեղափոխությունը։ Դժբախտաբար, արաբական երկրները, վախենալով, որ Իրանի Իսլամական հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել իրենց ժողովուրդների համար,  սկսեցին ֆինանսավորել այս անհավասար պատերազմը։

Որոշ արաբներ մեղադրում են Թեհրանին Բաշար ալ-Ասադի գլխավորած կառավարության կողքին կանգնելու համար, սակայն մոռանում են, որ որոշ արաբական ռեժիմներ են խթանել երկրի քաղաքացիական պատերազմը, որը տևեց գրեթե 13 տարի և ավերեց Սիրիան, և աջակցել են զինված խմբավորումներին սիրիական ճգնաժամի ընթացքում։

Թեհրանի հետ դաշինքը բխում է արաբական աշխարհի շահերից

Այսօր Իրանի հետ դաշինքը և ոչ թե թշնամությունն է բխում բոլոր արաբական երկրների շահերից։  Իրանի նկատմամբ թշնամանքը տարածաշրջանային ազդեցությամբ արդարացնողները չպետք է մոռանան, որ այդ  ազդեցությունը տարածաշրջանի երկրների կառուցվածքի մաս կազմող խմբերի և համայնքների խնդրանքով է և գտնվում է սիոնիստական նախագծի դեմ պայքարի շրջանակներում։ Իրանը երբեք չի ներխուժել որևէ արաբական երկիր և չի օկուպացրել որևէ արաբական երկրի տարածք։

Բայց Իսրայելը միշտ դա արել է և շարունակում է անել։ Նույնիսկ երեք իրանական կղզիները, որոնց նկատմամբ Միացյալ Արաբական Էմիրությունները հավակնություններ ունի, պատկանել են Իրանին 1971 թվականին՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից ութ տարի առաջ, Փահլեվի ռեժիմի օրոք, որը որոշ արաբական ռեժիմների բարեկամն էր և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ու Իսրայելի հավատարիմ դաշնակիցը։

Արաբական երկրները պետք է ուժի և անկախության դասեր քաղեն Իրանից

Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված որոշ արաբական ռեժիմներ պետք է դաս քաղեն այս երկրից։ Երկիր, որը կառուցել է իր գիտական և ռազմական հզորությունը՝ հենվելով սեփական ուժերի վրա և աշխարհին պարտադրելով որոշումների կայացման անկախություն՝ նույնիսկ չնայած բոլոր պատերազմներին, խիստ ու անարդար պատժամիջոցներին, որոնք կիրառվել են Իրանի նկատմամբ Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր։

Պատմության ընթացքում Իրանի քաղաքակրթությունն ու մշակույթը միահյուսված են եղել արաբական մշակույթի բազմաթիվ ձևերի հետ։ Ամենակարևորը, Իրանը միակն է, որ կանգնել է Պաղեստինի ժողովրդի կողքին և տարածաշրջանում միակ երկիրն է, որը պահպանել է իր անսասան և սկզբունքային դիրքորոշումը Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման կամ այս ռեժիմի ճանաչման բոլոր ձևերի դեմ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի վերջին պատերազմը ոչ այլ ինչ է, քան ապացույց այն բանի, որ ուժեղ Իրանի գոյությունը դարձել է ռազմավարական անհրաժեշտություն արաբների համար՝ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի դեմ զսպող հավասարակշռություն հաստատելու և տարածաշրջանի երկրների համար՝ այնպիսի շանտաժի դեմ մանևրելու կարողություն ունենալու համար, որը այսօր Միացյալ Նահանգները և, հնարավոր է, վաղը Իսրայելը, կիրառում են արաբների դեմ՝ իրենց շահերը պաշտպանելու և անվտանգությունն ու կայունությունը պահպանելու պատրվակով»։