Երեխաները «անհամեմատ ծանր գին» են վճարում իսրայելական հարձակումների սրման ֆոնին․ ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i245378-Երեխաները_անհամեմատ_ծանր_գին_են_վճարում_իսրայելական_հարձակումների_սրման_ֆոնին_ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել է բռնազավթված Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ռազմական գործողությունների «սրման» և բնակիչ-վերաբնակների հարձակումների հետևանքները, որոնց պատճառով 2025 թվականի սկզբից ի վեր զոհվել է 70 պաղեստինցի երեխա։
(last modified 2026-05-12T16:13:49+00:00 )
Մայիս 12, 2026 19:40 Asia/Tehran
  • Երեխաները «անհամեմատ ծանր գին» են վճարում իսրայելական հարձակումների սրման ֆոնին․ ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել է բռնազավթված Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ռազմական գործողությունների «սրման» և բնակիչ-վերաբնակների հարձակումների հետևանքները, որոնց պատճառով 2025 թվականի սկզբից ի վեր զոհվել է 70 պաղեստինցի երեխա։

«Բռնազավթված Արևմտյան ափի ողջ տարածքում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը, երեխաներն անտանելի գին են վճարում ռազմական գործողությունների և վերաբնակների հարձակումների սրման պատճառով»,- լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։

Էլդերի խոսքով՝ 2025 թվականի սկզբին Իսրայելը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Արևմտյան ափում, ինչ արդյունքում միջին հաշվով ամեն շաբաթ զոհվում է առնվազն մեկ պաղեստինցի երեխա։ Նա նշել է նաև, որ վիրավորվել է մոտ 850 երեխա։ Մահվան և վնասվածքների մեծ մասը պատճառվել է մարտական փամփուշտների կիրառմամբ։

Էլդերն ընդգծել է, որ 2026 թվականի մարտին արձանագրվել է իսրայելցի վերաբնակների գործողություններից տուժած պաղեստինցիների՝ վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային թիվ։ Նա նշել է, որ այս միջադեպերը տեղի են ունենում «երեխաների գոյատևման և զարգացման համար անհրաժեշտ պայմանների համակարգված ոչնչացման» ֆոնին։

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի հայտարարության՝ իրավիճակը բնութագրվում է հետևյալ գործոններով՝

Բնակելի տների քանդում,

Կրթական համակարգի ավերում,

Ջրամատակարարման համակարգերի վրա հարձակումներ,

Բժշկական ծառայություններից օգտվելու արգելափակում,

Շարժման ազատության սահմանափակում։