Իսլամական համագործակցության կազմակերպություն. Թել Ավիվի գործողությունները մարդու իրավունքների ակնհայտ խախտում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i246254-Իսլամական_համագործակցության_կազմակերպություն._Թել_Ավիվի_գործողությունները_մարդու_իրավունքների_ակնհայտ_խախտում_են
ՄԱԿ-ում (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպությունը խստորեն քննադատել են օկուպացված պաղեստինյան տարածքներում սիոնիստական ռեժիմի վերջին գործողությունները և զգուշացրել, որ դրանք համակարգված կերպով խախտում են պաղեստինցիների իրավունքները։
(last modified 2026-06-05T08:52:38+00:00 )
Հունիս 05, 2026 12:11 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպություն. Թել Ավիվի գործողությունները մարդու իրավունքների ակնհայտ խախտում են

ՄԱԿ-ում (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպությունը խստորեն քննադատել են օկուպացված պաղեստինյան տարածքներում սիոնիստական ռեժիմի վերջին գործողությունները և զգուշացրել, որ դրանք համակարգված կերպով խախտում են պաղեստինցիների իրավունքները։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ում Արաբական պետությունների  լիգան  (ԱՊԼ) խորը մտահոգություն է հայտնել Արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ և այն որակել է շատ վտանգավոր։ ԱՊԼ հայտարարության համաձայն՝ սիոնիստական ռեժիմը շահագործում է տարածաշրջանային պայմանները՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում միակողմանի փոփոխություններ պարտադրելու համար։

Հղում անելով պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ կանանց և աղջիկների վրա հարձակումների մասին փաստաթղթավորված ապացույցներին՝ ԱՊԼ ընդգծել է, որ Իսրայելի վերջին գործողությունները մեկուսացված միջադեպեր չեն, այլ պաղեստինցիների իրավունքները խաթարելու միասնական ռազմավարության մաս։ Հայտարարության վերջում ԱՊԼ՝  դատապարտելով Իսրայելի գործողությունները UNRWA-ի դեմ, մերժել է օկուպացված պաղեստինյան տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի կարգավիճակը փոխելու բոլոր ջանքերը։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը նույնպես խստորեն դատապարտել է UNRWA-ի նախկին գլխավոր գրասենյակի տեղում ռազմական համալիրի կառուցման ծրագրի հաստատումը՝ այն անվանելով ՄԱԿ-ի տարածքների և կառույցների անձեռնմխելիության ակնհայտ խախտում և ընդգծեց միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։