ՀԱՄԱՍ․ Իսրայելը փորձում է խափանել Գազայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248892-ՀԱՄԱՍ_Իսրայելը_փորձում_է_խափանել_Գազայի_վերաբերյալ_ձեռք_բերված_համաձայնությունը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Իսրայելը փորձում է ձախողել միջնորդների ջանքերը՝ Գազայի հատվածում կայուն հրադադարի հաստատման շուրջ համաձայնության հասնելու համար։
(last modified 2026-08-13T08:24:29+00:00 )
Օգոստոս 13, 2026 11:35 Asia/Tehran
  •  ՀԱՄԱՍ․ Իսրայելը փորձում է խափանել Գազայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է, որ Իսրայելը փորձում է ձախողել միջնորդների ջանքերը՝ Գազայի հատվածում կայուն հրադադարի հաստատման շուրջ համաձայնության հասնելու համար։

ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է խոչընդոտել միջնորդ երկրների, երաշխավոր կողմերի և Խաղաղության խորհրդի ջանքերը՝ կայուն հրադադարի հանգեցնող համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։

Շարժումը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հյուսիսում և հարավում մի շարք պաղեստինցիների թիրախավորումը։ Հարձակման հետևանքով մեկ պաղեստինցի զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։

ՀԱՄԱՍ-ը նաև բոլոր կողմերին կոչ է արել ստանձնել իրենց պատասխանատվությունը՝ Գազայում հանգստություն և կայունություն հաստատելու համար, ինչպես նաև ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելուն պարտավորեցնելու նպատակով։