Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248926-Հութիները_կրկին_հարձակվել_են_Սաուդյան_Արաբիայի_aramco_նավթավերամշակման_գործարանի_վրա
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:
(last modified 2026-08-14T07:18:24+00:00 )
Օգոստոս 14, 2026 10:46 Asia/Tehran
  • Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:

«Եմենի զինվածուժերը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանին: Հարվածը ճշգրիտ էր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հարձակումը կատարվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներում օդային տարածքի խախտման:

Օգոստոսի 9-ին հութիները հայտարարել էին Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանի շրջանում գտնվող «Saudi Aramco» ընկերության օբյեկտում բռնկված հրդեհի փաստը:

Իրավիճակի սրացման նոր փուլը սկսվել է հուլիսի 13-ին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածից հետո: Հութիները հարձակման համար մեղադրել են Սաուդյան Արաբիային և դրանից հետո վերսկսել հարվածները այդ պետության տարածքին։