Աստծո տան ուխտավորներին վերահսկելու հարցում սաուդացիները համագործակցում են սիոնիստների հետ
Հաջջի ուխտագնացությունը հսկողության տակ առնելու առումով սաուդացիները համագործակցում են սիոնիստների հետ: Այս կապակցությամբ տեղեկացրել են լրատվական աղբյուրները:
Իբր Մինայի ողբերգության կրկնությունը կանխելու նպատակով Սաուդյան Արաբիան այս տարվա Հաջջի ուխտագնացության օրերին ավելացրել է անվտանգության միջոցառումները, այնպես որ ուխտավորները պիտի իրենց ձեռքերին ունենան իսրայելական արտադրության էլէկտրոնային թևնոց, որի մեջ պահվում են անձի անձնական ու բժշկական տվյալները:
Ըստ այս հաղորդման, Սաուդյան Արաբիայում գտնվող սրբավայրերում տեղադրվել են շուրջ 800 տեսախցիկներ:
Իսրայելի ռադիոյի հաղորդման համաձայն Սաուդյան Արաբիայի և իսրայելական «G4S» ընկերության միջև ստորագրված պայմանագրի արդյունքում Սաուդյան Արաբիայի օդանավակայաններ մուտք գործելուց մինչև իրենց երկրներ մեկնելը հաջիները վերահսկվում են էլեկտրոնային թևնոցներով:
Այս տարվա Հաջջի արարողակարգը անցկացվում է այն դեպքում, երբ մի շարք երկրների այդ թվում՝ Իրանի, Եմենի և Սիրիայի ուխտավորները ներկա չեն արարողությանը:
Անցյալ տարվա Հաջջի արարողակարգի ժամանակ, սաուդացի պատասխանատուների անփութության ու վատ կազմակերպվածության հետևանքով զոհվեցին հազարավոր ուխտավորներ, որոնց թվում էին 464 իրանցիներ: