Նոյեմբեր 16, 2016 07:37 Asia/Tehran
  • Սիրիան հակադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների դեմ բանաձևին

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին երեքշաբթի օրն ընդգծեց. «Սաուդական ռեժիմի վարձկանների անունից Սիրիայում մարդու իրավունքների վիճակի շուրջ բանաձևի նախագիծ ներկայացնելու սաուդական պատվիրակության քայլը հակասական ու զարմանալի արարք է համարվում»:

Սիրիայի լրատվական պաշտոնական գործակալություն՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ասաց. «Ալե Սաուդի ռեժիմը վերջինն իրավունքն ունի մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ արտահայտվել ՄԱԿ-ի ամբիոնից, քանի որ Սաուդյան Արաբիան իր և արտասահմանցի  քաղաքացիների պարագային մարդու իրավունքների ոտնահարման սև վկայական ունի»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն երեքշաբթի օրը կողմ քվեարկեց Սիրիայում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ արաբական ու արևմտյան մի խումբ երկրների կողմից մշակված բանաձևին:

116 կողմ, 15 դեմ և 49 ձեռնպահ ձայներով վավերացված բանաձևում Սիրիայի կառավարությունը հիշատակվել է «Սիրիայի ռեժիմ» բացասական արտահայտությամբ, ինչն էլ արժանացել է Դամասկոսի կառավարության քննադատության:

«Բացասական այս արտահայտության օգտագործումը վկայում է, որ Սիրիայի դեմ բանաձևը մշակվել է քաղաքական նպատակներով»,-հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը:

 

Պիտակ