Բրիտանիան սպառազինություն է մատակարարում Սաուդյան Արաբիային
Բրիտանական The Independent օրաթերթը գրել է, որ Բրիտանիան սպառազինություն է վաճառում Պարսից ծոցի արաբական բռնապետական ռեժիմներին՝ այդ թվում Սաուդյան Արաբիային:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ The Independent օրաթերթը գրել է.«Չնայած Բրիտանիայի համայնքների պալատի ներկայացուցիչների կողմից արված քննադատություններին ներկայումս էլ շարունակվում է սպառազինության մատակարարումը այդ երկրներին»:
Սպառազինության առևտրի դեմ ակտիվիստ Էնդրյու Սմիթն ասել է.«Այսօր Բրիտանական սպառազինության միջոցով ավերվում են Եմենի քաղաքները։ «Սպառազինության մատակարարումը կարող է հզորացնել բռնապետական ռեժիմներին». ասել է նա:
The Independent օրաթերթը գրել է.«Բրիտանիայի ռազմական արդյունաբերությունը տարեկան 7,7 միլիարդ դոլար եկամուտ է ապահովում երկրի համար»:
Նոյեմբերին Բրիտանիան հայտարարել էր, որ չի դադարեցրելու Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարումը: