Զարիֆը և Մոալլեմը քննարկել են Սիրիայում իրադարձությունների վերջին զարգացումները
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են այդ երկրի վերջին իրադարձույթունները՝ մասնավորապես հրադադարի հաստատման և Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելու խնդիրները:
Վալիդ Մոալեմը, ով իրանցի և սիրիացի պաշտոնատարների հաջորդական բանակցությունների շրջանակներում այցելել է Թեհրան, դեկտեմբերի 31-ին հանդիպում-զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
Զարիֆ-Մոալեմ հանդիպման ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել ահաբեկչական խմբերի դեմ պայքարի և Սիրիայի խաղաղության բանակցությունների կապակցությամբ արծարծված խնդիրների շուրջ:
Նախատեսված է նաև Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի այլ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմը և ազգային անվտանգության կառույցի նախագահ Ալի Մամլուքը Թեհրան են այցելել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Սիրիայի վերջին իրադարձությունների մասին բանակցելու նպատակով: