Զարիֆը և Մոալլեմը քննարկել են Սիրիայում իրադարձությունների վերջին զարգացումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49132-Զարիֆը_և_Մոալլեմը_քննարկել_են_Սիրիայում_իրադարձությունների_վերջին_զարգացումները
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են այդ երկրի վերջին իրադարձույթունները՝ մասնավորապես հրադադարի հաստատման և Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելու խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 14:24 Asia/Tehran
  • Զարիֆը և Մոալլեմը քննարկել են Սիրիայում իրադարձությունների վերջին զարգացումները

Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են այդ երկրի վերջին իրադարձույթունները՝ մասնավորապես հրադադարի հաստատման և Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելու խնդիրները:

Վալիդ Մոալեմը, ով իրանցի և սիրիացի պաշտոնատարների հաջորդական բանակցությունների շրջանակներում այցելել է Թեհրան, դեկտեմբերի 31-ին հանդիպում-զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Զարիֆ-Մոալեմ հանդիպման ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել ահաբեկչական խմբերի դեմ պայքարի և Սիրիայի խաղաղության բանակցությունների կապակցությամբ արծարծված խնդիրների շուրջ:

Նախատեսված է նաև Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի այլ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմը և ազգային անվտանգության կառույցի նախագահ Ալի Մամլուքը Թեհրան են այցելել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Սիրիայի վերջին իրադարձությունների մասին բանակցելու նպատակով: