Արաբիայի պայքարող հոգևորական՝ Շեյխ Նիմրի մահապատժի առաջին տարելիցը
Արաբիայի հայտնի հոգևորական՝ Այաթոլլահ Շեյխ Նիմր Բաղիր Ալ-Նիմրի նահատակության առաջին տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը տեղի է ունեցել հունվարի 1-ի երեկոյան Թեհրանի հարավային Ղոմ քաղաքի կրոնագիտական դպրոցի կրոնագետների ու սաների և ժողովրդի տարբեր խավերի մասնակցությամբ:
Արաբիայի շիա հոգևորական Այաթոլլահ Շեյխ Նիմր Բաղեր Ալ Նիմրը 2012 թվականի հուլիսին ձերբակալվեց Սաուդյան ռեժիմի կողմից: 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիայի քրեական դատարանը ազգային անվտանգության դեմ քայլեր ձեռնարկելու մեղադրանքով նրան դատապարտեց մահապատժի:
Սաուդյան ռեժիմի այդ քայլից հետո, տարբեր երկրների մուսուլմանները դատապարտեցին Սաուդյան Արաբիայի այդ քայլը:
Նախատեսված է Շեյխ Նիմրի նահատակության առաջին տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունենան Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածում Ալե Սաուդի ընդդիմադիրների մասնակցությամբ:
Սոցիալական ցանցերի օգտատերերն ու ակտիվիստները ևս մեծարել ու վառ են պահել Շեյխ Նիմրի հիշատակը: