ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել Սիրիայում զոհված լրագրողների թվի հավելման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51625-ՅՈՒՆԵՍԿՕ_ն_մտահոգություն_է_հայտնել_Սիրիայում_զոհված_լրագրողների_թվի_հավելման_կապակցությամբ
ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել Սիրիայի բախումների ընթացքում զոհված լրագրողների թվի հավելման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 04:19 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել Սիրիայում զոհված լրագրողների թվի հավելման կապակցությամբ

ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել Սիրիայի բախումների ընթացքում զոհված լրագրողների թվի հավելման կապակցությամբ:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Սիրիայի Հալեպ քաղաքում ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակից Մոհասեն Խազայիի զոհվելուց հետո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գերատեսուչ Իրինա Բոկովան ընդգծել է Սիրիայում լրագրողների անվտանգության պայմանները բարելավելու անհրաժեշտությունը:

«Լրագրողներն անհրաժեշտ տեղեկություններ են հաղորդում աշխարհին և համաձայն Ժնևի կոնվենցիայի կետերի պիտի պաշտպանվեն»,-ասել է Բոկովան դատապարտելով Հալեպում Մոհսեն Խազայիի սպանությունը:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատսության լրատվական գործակալության թղթակից Մոհսեն Խազային 2016 թվականի նոյեմբերի 12-ին ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի պատերազմի մասին լուրեր հաղորդելիս զոհվեց թաքֆիրականների հարձակման հետևանքով: