Աստանայում շարունակվում են խորհրդակցությունները
Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցություններ գործուղված ԻԻՀ պատվիրակության նախագահը երեքշաբթի օրն առանձին հանդիպում ու զրույց է ունեցել Ռուսաստանի և Սիրիայի պատվիրակությունների ղեկավարների հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին և Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտիևը Սիրիայի վերջին զարգացումների, այդ երկրում ընթացիկ հրադադարի գործադրման փուլերի և Աստանայի բանակցություններում հետապնդվող քայլերի շուրջ խորհրդակցություն ու մտքերի փոխանակում են կատարել:
Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը հանդիպում ու զրույց է ունեցել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ և Աստանայի բանակցություններին մասնակցող սիրիական պատվիրակության նախագահ Բաշար Ալ-Ջաըֆարիի հետ:
Այս հանդիպումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Սիրիայի խաղաղության բանակցությունները, որ պիտի չորեքշաբթի օրը սկսվեին Ղազախստանի մայրաքաղաքում, զինված ընդդիմության և Թուրքիայի պատվիրակությունների բացակայության և խափանարարության պատճառով հետաձգվեցին մինչև փետրվարի 16-ը:
Աստանայի խաղաղության բանակցություններն ԻԻՀ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ նպատակ ունեն խաղաղություն հաստատել Սիրիայում:
Բանակցությունների առաջին փուլը հունվարի 23-ին և 24-ին կայացավ Ղազախստանի մայրաքաղաքում և առաջին անգամ Սիրիայի օրինական կառավարության ներկայացուցիչները դեմ-դիմաց և ուղղակի բանակցեցին զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Հրադադարի ամրապնդումը, ահաբեկչության ազդեցիկ դիմակայումը և Սիրիայի կառավարության ու ընդդիմության մասնակցությամբ միջսիրիական երկխոսությունն այս նիստի գլխավոր առանցքներից էին: