Բարզանին՝ Քրդստանի անկախության մասին
(last modified Fri, 24 Feb 2017 09:08:14 GMT )
Փետրվար 24, 2017 12:38 Asia/Tehran
  • Բարզանին՝ Քրդստանի անկախության մասին

Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը վաղ թե ուշ անկախության հարցով հանրավքե կանցկացնի նույնիսկ առանց Բաղդադի հաստատման:

Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրվունքը, իսկ եթե նման բան անի, ապա, միևնույն է, մեզ չի զսպի»,-ասել է Բարզանին:

Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հարցով հանրաքվե անցկացնելու բնական իրավունք ունի:

1in.am